Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԵՐ ՆԱՏՈՒՐՈՆ ԲԱՇԽՈ Ի». ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԵՎ ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

02/05/2014
- 02 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Հունաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի «Հաճըն» հայրենակցական միություններ

«Մեր նատուրոն բաշխո ի», – այսինքն` մենք ուրիշ ենք, ինչպես ասում են հաճընցիները. այս կարգախոսի ներքո ապրիլի 29-ին «Նարեկացի» արվեստի միության սրահում անցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդաջառ կազմակերպված միջոցառումը` նվիրված Հաճընի ութամսյա հերոսամարտին: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը` հանձին ատենապետ Հովհաննես Գրիգորյանի: Ծրագիրը ներառում էր հայտնի ու սիրված երգիչների եւ համույթների (Դավիթ Ամալյան, Գուսան Հայկազուն եւ «Հայկազունք» համույթ, Անդրանիկ սարկավագ Մանուկյան եւ «Սասուն» համույթ, Արսեն Գրիգորյան) կատարումներ` ազգագրական, ժողովրդական, ռազմահայրենասիրական, Կիլիկիայի Հաճըն քաղաքի հերոսամարտին նվիրված փոքրիկ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաեւ երեք հաճընցիների մեծարում` Համլետ Թուր-Սարգսյանի, Արուսյակ Մուշյանի եւ Լիպարիտ Ալմասակյանի: Ի դեպ` վերջինս ՀԽՍՀ վաստակավոր եւ Խորհրդային Միության սուզալողի ավագ մարզիչ է:

Երեկոյին ներկա էին ճանաչված հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ` ցեղասպանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի գլխավոր ճարտարագետ Հակոբ Ալթունյանը, «Տրապիզոն-Արդվին-Բաթում» հայրենակցական միության նախագահ Լեւոն Անդրիասյանը եւ այլք: Նրանցից ոմանք ստացան «Հաճըն» հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում, արժանացան պատվոգրի եւ շնորհակալագրի: Երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:

Միջոցառումը միտված էր եւս մեկ անգամ ինչպես մեզ, այնպես էլ աշխարհին ցույց տալու, որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, եւ որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել, վկա` աշխարհասփյուռ հայերն ու տվյալ դեպքում` հաճընցիների սերունդները, ովքեր այսօր էլ բարձր են պահում հաճընցու պատիվը թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում:

Ի դեպ` «Հաճըն» հայրենակցական միությունը Սփյուռքում եւս ունի մասնաճյուղեր, իսկ միության կենտրոնական վարչությունն Արգենտինայում է: Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը վստահեցնում է. «Մեր Միությունն ուժերի ներածին չափով փորձում է հավատարիմ մնալ հայրենակցական միությունների առաքելությանը, այն է` կապեր հաստատել «Հաճըն» հայրենակցական միության արտասահմանյան մասնաճյուղերի, ինչպես նաեւ` Արգենտինայի կենտրոնական վարչության հետ եւ համատեղել ջանքերն ազգային խնդիրների լուծման շուրջ` վառ պահելով հիշողությունը Հաճընի մասին եւ նոր սերունդներին հղելով հարազատ վայրերը մի օր անպայման վերադառնալու արդարացի պատգամը»:

Միջոցառման ընթացքում Հ. Գրիգորյանը «Հաճըն» հայրենակցական միության ինչպես տեղական, այնպես էլ Սփյուռքի մասնաճյուղերի կողմից հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդեն 21-րդ դարն է, սակայն աշխարհում կան ոչ միայն այնպիսի երկրներ, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը, այլեւ այնպիսիք, որոնք ժխտում են այն` որպես իրողություն: Այդ երկրներից մեկը տարածքային առումով Հայաստանի Հանրապետության հարեւան Թուրքիայի Հանրապետությունն է` մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը մանրամասն ծրագրած եւ իրագործած երկիրը:

Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչության, ինչպես նաեւ Հունաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հայաստանի մեր միությունների կողմից խստագույնս դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունն ու դրա վերաբերյալ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը եւ կոչ անում ընդունել Հայոց Ցեղասպանությունը:

Այսօր Թուրքիան, չնայած այլեւայլ ոլորտներում գրանցած առաջընթացին, միեւնույն է, իր վրայից չի ջնջի պատմության խարանն այնքան ժամանակ, մինչեւ չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, հիշողությունը հայի արյան մեջ է, եւ եթե Թուրքիան հետամուտ չլինի ճանաչման ու հատուցման գործընթացին, մենք մեր պահանջները` ինչպես բարոյական, այնպես էլ հողային, կտեղափոխենք իրավական հարթություն:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան ժխտողական քաղաքականության ավելի կատարելագործված դրսեւորում: ՊարոԲն Էրդողան, եթե խոսում եք Ցեղասպանության մասին, ապա բարի եղեք դեպքերը կոչել իրենց անունով. դրանք պարզապես 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններ չեն, այլ ծրագրավորված կոտորածներ` հայ ազգի համար ունեցած կործանարար ու ողբերգական հետեւանքներով: Այս ամենի անունն է ցեղասպանություն, եւ նույն ձեռագրի շարունակությունն այսօր Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք եւս դատապարտելի են: Անշուշտ, Ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելն արդեն իսկ դրական քայլ է, սակայն խոսքը պիտի ճշմարիտ լինի:

Ուստի կոչ ենք անում թույլ տալ Ձեր երկրի ժողովրդին` թոթափել իրենց ուսերից ոճրագործություն իրականացրած ազգի ծանր լուծը, հատկապես եթե որդեգրել եք քաղաքակիրթ երկրներին վայել ճանապարհով ընթանալու քաղաքականությունը:

Մենք ողջունում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից օրերս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ հուսով ենք, որ ԱՄՆ-ը չի բավարարվի դրանով, իսկ Հայոց ցեղասպանությունն առայսօր չճանաչած երկրները, մասնավորապես` Հոլոքոստ տեսած Իսրայելը, օրինակ կվերցնեն եւ ճանաչմանն ուղղված քայլեր կփեռնարկեն, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է հնարավորություն ստեղծել նորանոր Ցեղասպանությունների համար:

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել, որ մենք պահանջատեր ենք, եւ որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ: Կոտորածներին զոհ գնացած մոտ 35 հազար հաճընցիներից փրկված մոտ 400 հոգու` աշխարհով մեկ սփռված սերունդները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ հատուցում:

Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միություն, ատենապետ` Հովհաննես Գրիգորյան

Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչություն

Նախորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ՓՈՔՐԻԿ ԿԱԹԻԼԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՄԱՔՍԱՅՆԱՑՈՒՄԸ» ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՄԱՔՍԱՅՆԱՑՈՒՄԸ» ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական