Եվրոպայի ու Ամերիկայի կողմից ընդդեմ Ռուսաստանի կիրառվող պատժամիջոցներից հետո, թվում էր, թե արտերկրում հանգստի մեկնող ռուսաստանցիների թիվը պակասելու է։ Բայց, փաստացի, դրսում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը նույնն է մնացել, պարզապես տուրիստական ուղղություններն են փոխվել։ Այս մասին «Radio ZET»-ն է հայտնում։
Ռադիոկայանի տեղեկություններով՝ թեեւ ռուսաստանաբնակներն, իսկապես, երկրից դուրս գալու հարցում խոչընդոտներ են ունեցել, բայց հանգստի մեկնել, այնուամենայնիվ, կարողացել են։ Եվ եթե 2021-ին Ռուսաստանից արտերկիր մեկնողների թիվն ավելի քան 19 միլիոն է եղել, ապա 2022-ին այն բարձրացել է մինչեւ 22․5 միլիոն։
Ռուսաստանցիները նախընտրել են Թուրքիա, Թայլանդ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Մալդիվներ ու Եգիպտոս մեկնել։
Ս․Վ․