Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության ազգային տոնի՝ անկախության օրվա կապակցությամբ. հայտնում է Կրեմլի կայքը։

«Ձեր երկիրը տպավորիչ առաջընթաց է գրանցել տնտեսական և սոցիալական ոլորտներում։ Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ կարևոր խնդիրների լուծման գործում:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հասել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի: «Տարբեր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը դինամիկ է զարգանում»,-ուղերձում նշել է Պուտինը։