Արցախում՝ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման բկ-ում եռյակ է ծնվել։
Վերջին անգամ Արցախում եռյակ ծնվել է 10 տարի առաջ։
Ծնողները 10 և 12 տարեկան որդի ու դուստր էլ ունեն, գիտեին, որ եռյակ են ունենալու։ Բժիշկները մորը խորհուրդ են տվել Երևանում ծննդաբերել, բայց նա ցանկացել է որդիներին լույս աշխարհ բերել Արցախում։