Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել երկու հայ զինծառայողներին

Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է։ 

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերի էջում։ 

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել զինծառայողներին ու կատարել բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունները` 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների և կազմակերպությունների կոչերին համապատասխան», -ասված է հայտարարությունում։