Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄՏՆՈՂ 40-50 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԼԻՆԻ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1964 թվականի հունվարի 1-ից մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը ծնված եւ համակարգին կամավոր միացած անձանց համար եւս կլինի պետական մասնակցությունՙ ընդհանուր կանոններով: Այսինքն, 40-50 տարեկան այն անձինք, որոնք մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը կամավոր կընդգրկվեն կուտակային համակարգում եւ կկատարեն սոցիալական վճարներ իրենց ապագա կենսաթոշակների համար, պետական բյուջեից կստանան նույն չափով գումար` ինչպես դա նախատեսված է մինչեւ 40 տարեկանների համար: Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ («Կուտակային նոր համակարգ` նոր մանրամասներ», «Ազգ», 20.06.2014) գրել էինք. «Պահպանվում է 40 տարեկանից բարձր անձանց համար կամավոր կուտակային համակարգը, որի դեպքում սակայն պետությունը իր կողմից գումարներ չի ուղղում նրանց հաշիվներին: Այսինքն, այս տարիքային խմբի մարդկանց համար, կուտակային համակարգին միանալու պետական այս կարեւոր խթանը բացակայում է»: Սակայն այս մոտեցումը վերանայվել է: Խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքով, 40-50 տարեկան անձանց համար պետական համաֆինանսավորում նախատեսելը երկու կարեւոր հարց է կարգավորում:

Առաջինը` այն վերացնում է մինչ այդ ստեղծված անարդար եւ խտրական կացությունը, երբ պետության կողմից խրախուսվում էր միայն մինչեւ 40 տարեկանների ընդգրկումը կուտակային նոր համակարգում: Երկրորդ` խթաններ է ստեղծում կուտակային համակարգին 40-50 տարեկան անձանց միանալու համար, որոնք, տարիքով պայմանավորված, ավելի իրատեսական են պատկերացնում ներկայիս կենսաթոշակային համակարգում իրենց ապագա կենսաթոշակի չափը եւ այն ավելի բարձր տեսնելու հույսովՙ կօգտվեն նոր համակարգով նախատեսված` պետության տրամադրած հավելյալ միջոցներից: Սա թերեւս նոր օրենքի արմատական փոփոխություններից մեկն է:

Անդրադառնանք նաեւ այլ կարեւոր փոփոխություններին, որոնք չէինք ներկայացրել նախորդ հրապարակման մեջ: Ինչպես արդեն հայտնի է, վարձու աշխատողների համար սահմանվում է սոցիալական վճարի առավելագույն շեմ` 25 հազար դրամ: Սակայն, եթե անձը մի քանի աղբյուրից ստանում է եկամուտ, որից հաշվարկված սոցվճարները գերազանցում են այդ առավելագույն շեմը` 25 հազար դրամը, ապա անձը կարող է հետ ստանալ 25 հազար դրամից ավելի վճարած գումարները :

Արդեն նշել էինք, որ պարտադիր սոցիական վճար են կատարում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձինք, որոնք պետական աշխատողներ են: Մասնավոր հատվածում աշխատող այդ տարիքի անձը կարող է մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը հրաժարվել սոցիալական վճար կատարելուց: Դիմում ներկայացրած անձը, մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը, ցանկացած ժամանակ, կարող է կրկին դիմել` սոցիալական վճար կատարելը վերսկսելու համար:

Սոցիալական վճար կատարելուց չեն կարող հրաժարվել նաեւ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները, որոնք 2014-ի հուլիսի 1-ից հետո են դարձել վարձու աշխատող, նոտար եւ անհատ ձեռնարկատեր եւ նրանք, ովքեր 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր:

Նոր օրենքում ամրագրված է եւս մեկ նոր դրույթ: Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվին առկա միջոցները կարող են միանվագ, ամբողջությամբ վճարվել ժառանգին: Նախկին օրենքով այդ գումարը ոչ թե անմիջականորեն վճարվում, այլ փոխանցվում էր ժառանգների կենսաթոշակային հաշվին:

Ինչ վերաբերում է արդեն կատարված վճարներին, ապա դրանց առնչությամբ հետեւյալ լուծումն է առաջարկվում: Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի գումարը` հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով, դիմումների հիման վրա, մաս-մաս վերադարձվում են 2015թ. հունվարի 1-ից` 2015թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում : Անկախ դիմում գրելու պահից, հետ վերադարձման ենթակա են միայն մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը կատարված վճարները: Հետ վերադարձի դիմումներն ընդունվում են 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Հետ են վերադարձվում միայն մասնակցի կողմից կատարված վճարումները` առանց պետության համաֆինանսավորած գումարի: Եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին, ապա պետական մասնակցության գումարը մնում է նրա հաշվին, իսկ եթե անձը չի մասնակցում կուտակային համակարգին, ապա պետական մասնակցության գումարը փոխանցվում է պետական բյուջե: Այս դրույքով վերացվում է եւս մեկ անարդարություն, երբ անձը վճարում չէր կատարում սեփական եկամտից, բայց պետությունը, մնացած բոլոր հարկատուների հաշվին, շարունակում էր համաֆինանսավորումը :

Միեւնույն ժամանակ, նշենք, որ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ անգամ ամենալուրջ խթանների դեպքում կամավոր մասնակցությունը կուտակային համակարգում չի ընդգրկում լայն զանգվածներ: Ինչը նշանակում է, որ կառավարության զիջումը պարտադիր կուտակային համակարգին ընգրկվելուց հրաժարվողներին եւ նրանց համար երեք տարվա կամավոր ընգրկվելու ժամկետ սահմանելը, որոշակիորեն թուլացնում է անցկացվող բարեփոխման արդյունավետությունը: Մեկ այլ հարց էլ է առաջանում` միջազգայնորեն հայտնի կառավարիչ ընկերություննները` «Ամունդին» եւ «Ցե-Կվադրատը» կցանկանա՞ն այս դեպքում շարունակել գործունեությունը Հայաստանում: Հարյուր միլիարդավոր դոլարների ակտիվներ կառավարող ընկերությունների համար հայկական շուկան առանց այն էլ մեծ գրավչություն չունի, իսկ կառավարվող ակտիվների նվազման դեպքում` առավել եւս: Մնում է հուսալ, որ Հայաստանի կառավարությունն ու այս ընկերությունները որոշակի պայմանավորվածություն կունենան «խաղի կեսից» որոշակիորեն փոփոխված պայմանների պարագայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԿԻՊՐՈՍԻ ԳՐԱՎՅԱԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԿԻՊՐՈՍԻ ԳՐԱՎՅԱԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական