Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՂՏՈՏ ՊԱՏԵՐԱԶՄ

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Պուտինը սպանեց իմ որդուն», «Պուտինի զոհերը», «Պուտինի հրթիռները»- սրանք անգլիական թերթերի վերնագրերից ենՙ առաջին էջի ողջ ծավալով փռված, եւ լույս են տեսել հուլիսի 18-ին, մալայզիական «Բոինգի» կործանման հաջորդ իսկ օրը, երբ դեռ ոչ մի հետաքննություն չէր կատարվել, ոչ ոք դեռ հայտարարություն չէր արել, բացի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից:

Անգլերեն լեզվում գոյություն ունի միջնադարից մնացած demonisation բառը, որի հայերեն ոչ համարժեք թարգմանությունը կլինիՙ «դիվայնացում» կամ «սատանայացում»: Այդ բառն այժմ օգտագործվում է հայտնի որեւէ մեկին անընդհատ պարսավելովՙ նրանից սատանայի կերպար ստեղծելու միտումով: Ոչ վաղ անցյալում արեւմտյան մամուլը այդպիսի կերպարի էր վերածել, օրինակ, Սադդամ Հուսեյնին, Մուամմար Քադդաֆիին: Հիմաՙ Ռուսաստանի նախագահի հերթն է: Ղրիմյան կցումից հետո Արեւմուտքին պետք է նրան սատանա ցույց տալ ու պատժել. նա անգլո-սաքսոնական խաղի կանոնները չի հարգում, դեմ է ՆԱՏՕ-ի ծավալմանը, պաշտպանում է Իրանին, Սիրիային…

Արեւմտյան տպագիր մամուլից բնավ հետ չի մնում հեռուստատեսությունը, ընդհակառակը. գոնե այն նշանավոր հեռուստաընկերություններըՙ CNN, BBC, Euronews, որոնք մատչելի են նաեւ մեզ: Դրանց լրագրողները, այլապես հայտնի պրոֆեսիոնալներ իրենց գործի, այս օրերին դարձել են մեկական մասնագետներ հրթիռազենիթային ռազմագիտության, ձգտում են ամեն գնով ապացուցել իրե՛նց ճշմարտությունը, չխորշելով անգամ կրկնելուց ակնհայտորեն հերքվածն ու հերքվողը, նույնիսկ եթե այդ հերքումը գա Մ. Նահանգների հետախուզական ծառայությունից, թե Ռուսաստանը ուղղակի պատասխանատվություն չի կրում խփված ինքնաթիռի համար եւ/կամ Ուկրաինայի ռուսամետ ապստամբները հավանաբար սխալմամբ են հրթիռահարել «Բոինգը»: Իրենց համար կարեւորը եւ անհրաժեշտը նախագահ Օբամայի ամբաստանությունն է, թե «նախագահ Պուտինը ուղղակի պատասխանատվություն է կրում պատահածի համար»:

Ոչ, չեմ կարծում, որ նրանք պատվեր են կատարում: Ինչպես պատվեր չէին կատարում, երբ պնդում էին, թե Բոսնիայում սերբերը կես միլիոն մահմեդական են սպանել, թե Սադդամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի, թե Քադդաֆին 2009-ին 100 հազար քաղաքացի է սպանել, թե Բաշար Ասադը քիմիական զենք է օգտագործում ապստամբ ժողովրդի դեմ- այդ բոլորը ապացուցված ստեր դուրս եկան: Սակայն նրանք շարունակում են նույն ձեւով հասարակական կարծիք ստեղծել, այլապես գիտեն, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն նորոգվի ու կհայտնվեն այս կամ այն ուժի, այս կամ այն կորպորացիայի սեւ ցուցակներում:

Ի՞նչ պետք է անենք մենքՙ հայաստանյան լրատվամիջոցների աշխատողներս ի տես այս կացության: Մենքՙ որ սովորել ենք, թե ի հակադրություն ռուսական եւ ընդհանրապես խորհրդային մամուլի սկզբունքների, արեւմտյան մամուլը ոչ միայն պրոֆեսիոնալ է, ինչը իրոք է՛, այլեւ բազմակարծության, ստուգության, եզրակացությունը փաստերից հետո դնելու, մարդասիրության եւ հանդուրժողության չափանիշներն է սրբությամբ կրում: Շահան Շահնուրը մի տեղ ասում է, որ ճանապարհային նշանները ճիշտ ուղղություն են ցույց տալիս, բայց իրենք երբեք չեն շարժվում այդ ուղղությամբ: Ուրեմն պետք է պահպանենք ուղղությունը, չափանիշներն ու սկզբունքներըՙ ձեռքից բաց չթողնելով երբեք համեմատելու, վերստուգելու եւ վերջում ճշմարտությունը ասելու մեր արթնամտությունը: Մանավանդ որ ատելավառ քարոզչության ալիեւյան մեքենան էլ հետապնդում է մեզ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական