Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՆԱՆԴ. ԵՐԱԶԵԼՈՎ ԱՍՖԱԼՏԻ ՄԱՍԻՆ

29/08/2014
- 29 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Վանանդ-Երեւան

Թեպետ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ հնչում ու ամենատարբեր միջոցառումների ժամանակ կարեւորվում է սահմանամերձ գյուղերում կենսամակարդակի բարձրացումը, պայմանների ապահովումն ու կառավարությունը պատեհ-անպատեհ խոսում է սահմանամերձ բնակավայրերի կայացման եւ համաչափ զարգացման մասին, այնուամենայնիվ, խոսքը գործի այդպես էլ չի վերածվում: Հանրապետության բոլոր սահմանամերձ գյուղերն էլ գտնվում են սարսափելի վիճակում ու զրկված անգամ տարրական պայմաններից: Այդ գյուղերից մեկն էլ Վանանդն է:

Էջմիածնից մեքենայով շուրջ մեկ ժամ ճանապարհ եւ հայտնվում ես սահմանամերձ Վանանդ գյուղում: Եթե հասել ես Վանանդ, ու մեքենան սարքին է, կոշիկներդ էլ մաշված չեն` նշանակում է, դու իսկական հաջողակ ես: Գյուղի փողոցներն այնքան փոշոտ են ու քարքարոտ, որ մի անզգույշ քայլ եւ կհայտնվես կա՛մ գետնին, կա՛մ ոտքդ կոլորես: Գյուղի փողոցները երբեք ասֆալտապատ չեն եղել: Վանանդում կատակով ասում են, որ Երեւանում մարդիկ զզվել են ասֆալտից, իսկ իրենք երազանքով են սպասում, թե երբ է շինտեխնիկան իրենց գյուղն էլ մտնելու, որ իրենք էլ քայլեն մաքուր ու ասֆալտապատ փողոցներով:

Մի քանի տարի առաջ գյուղապետը գյուղամիջյան ճանապարհներին գրունտային հող է լցրել: Ասում են` դա փրկել է գյուղացիներին աշնան անձրեւներին կամ ձյան տեղումներին գոնե չցեխոտվելուց, սակայն դա էլ մեղմ ասած լուծում չէ: Եթե վանանդցիները մի կերպ հարմարվում են այս իրավիճակին, ու իրենց խոսքերով, պայուսակում խոզանակ պահում, որ գյուղից դուրս գալիս հագուստի եւ կոշիկների վրայի փոշին սրբեն, դեպի Վանանդ գյուղ կենտրոնական ճանապարհի անհարմարություններին դիմակայելն ուղղակի անհնար է:

Սարդարապատի հուշակերտից դեպի Վանանդ գյուղ տանող ճանապարհի ութ կիլոմետր հատվածը քարուքանդ է, քարքարոտ ու դժվար երթեւեկելի: Փոսերը հսկայական են ու անհնար է մեքենան առանց ջարդելու տեղ հասնել:

Գյուղապետարանի բյուջեով ճանապարհի վերանորոգումն անհնար է: Համայնքային բյուջեն չի գերազանցում տասնյոթ միլիոն դրամն ու ըստ գյուղապետ Ջիվան Մանուկյանի այդ գումարը ծախսելու բազմաթիվ տեղեր կան: Նրա խոսքերով, մարզպետարանն ու կառավարությունն էլ մինչ օրս հարցը չեն լուծել, քանի կան առավել առաջնահերթ ու կենսական հարցեր: Թե որն է կենսական հարցը, գյուղապետը պատասխան չի գտնում: Նրա փոխարեն գյուղացիներն իրար հերթ չտալով պատմում են, թե ճանապարհների պատճառով քանի անգամ է վթար եղել ու քանի մեքենա է ջարդուխուրդ վիճակում հայտնվել ավտոտնակում:

«Ազգ»-ի հետ զրույցում վանանդցի Գեւորգ Մանուկյանը պատմում է, որ վատ ճանապարհների պատճառով երկրորդ մեքենան է փոխում: Ասում է` առաջին մեքենան այնպես էր վնասվել, որ անգամ հնարավոր չէր նորոգել եւ վաճառել: Մանուկյանը վստահ է` եթե ճանապարհները չվերանորոգվեն, երկրորդն էլ նույն ճակատագրին կարժանա: Մինչդեռ առանց մեքենայի, հողագործությամբ զբաղվող գյուղացին չի կարողանում բերքը հասցնել շուկա, մանավանդ, որ գյուղ մտնող ավտոբուս էլ չկա:

Քարուքանդ ուղին, որի մի հատվածը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է, նաեւ ազգային անվտանգության լուրջ խնդրի պատճառ է դառնում: Մի քանի տարի առաջ, երբ համագյուղացի տիկին Շողիկի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, շտապ օգնության մեքենան ուշացումով էր եկել. պատճառը քարուքանդ ճանապարհն էր: Ու թեպետ տիկնոջ կյանքը հաջողվել էր փրկել, սակայն հավանականությունը մեծ է, որ հաջորդ անգամ շտապ օգնության ուշացումը կարող է հանգեցնել ողբերգության: Գյուղացիները չեն բացառում, որ ծննադաբերության կամ սրտանոթային լուրջ սրացումների ժամանակ էլ, եթե անգամ շտապ օգնության մեքենան հասնի ճիշտ ժամանակին, ապա ութ կիլոմետր ճանապարհի խորդուբորդությունները հաղթահարելիս հիվանդի վիճակը կտրուկ կվատանա: Գյուղացիները պատմում են, որ շատ ժամանակ, շտապ օգնություն չեն էլ կանչում, վարորդներն անընդհատ դժգոհում են, բժիշկները` նույնպես: Հենց այդ պատճառով, հաճախ գյուղացիների մեքենաներով են հիվանդներին հասցնում մարզկենտրոն Արմավիր:

Գյուղացիները մտավախություն ունեն, որ գյուղում հրդեհ բռնկվելու պարագայում էլ Վանանդը կհայտնվի անօգնական փոքրիկի դերում: Վարորդները պատմում են, որ այլընտրանքային ճանապարհն էլ երկու անգամ ավելի երկար է, սակայն նրա վիճակն էլ է անմխիթար եւ վարորդներն անգամ վատի ու վատագույնի միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն չունեն:

«Էդ ճանապարհներին հրշեջ մեքենան դժվար կարողանա հասնել: Քսան րոպեի ճանապարհը արտասահմանյան մեքենաները քառասուն-հիսուն րոպեում են անցնում: Դուք պատկերացնո՞ւմ եքՙ էդ մեծ մեքենաները ոնց կգան: Մինչեւ ուշացումով տեղ հասնեն, գյուղը կրակի մեջ կկորի»,- մտավախություն է հայտնում տիկին Զեմֆիրան ` հավելելով, որ պատկան բոլոր մարմինները տեղյակ են խնդրից: Նրանց խոսքերով, խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրենց գյուղ է այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու խոստացել, որ ճանապարհը կկառուցվի: Նախագահի խոստումից անցել է մի քանի տարի, սակայն գյուղի ճանապարհների հարցում փոփոխություն չկա: Փոփոխություն չկա նաեւ մարզպետարանի դիրքորոշման մեջ: «Փող չկա» մեր հարցին հակիրճ պատասխանեցին Արմավիրի մարզպետարանում` հավելելով, որ մարզպետը տեղյակ է, կառավարությունում` նույնպես, սակայն անհրաժեշտ ֆինանսը գտնել չեն կարողանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական