Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՛ւ Պետություն, ե՛ւ Հայրենիք. հայտարարություն

16/05/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս ազգային հարցերի քննարկման հրապարակ ներմուծվեց մի խոսույթ, որի առնչությամբ մինչ այժմ ենթադրվում էր, թե ձեւավորվել է համատարած կամ գոնե մեծամասնության համախոհությունը։  

Խոսքը Հայաստան – Թուրքիա հարաբերությունների եւ այդ պարունակի մեջ՝ Պետություն, թէ՞ Հայրենիք թափ հավաքող բանավեճի մասին է:

Իրականության դատապարտում չստացած յուրաքանչյուր գիտակից հայի համար ավելի քան պարզ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների պարագայում՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ միամիտ մոտեցումներ եւ ռազմավարական ընկալումից անջատ ցնորամտություններ:

Ձեւավորովող աշխարհաքաղաքական իրողությունների եւ real politic-ի ներկա դարաշրջանում նման մոտեցումները եւ դիրքորոշումները կարող են սխալ ուղերձներ հղել շրջապատին՝ ե՛ւ դաշնակիցներին, ե՛ւ բարեկամներին, ե՛ւ հատկապե՛ս՝ թշնամիներին:

Հաճախորդ երկիրը ոչ ոքի վստահությանը եւ հարգանքին չի արժանանա՝ անկախ երբեմն իր նկատմամբ արտահայտվող հաճոյախոսություններից եւ զգացմունքային հռետորաբանությունից։  

Եթե գերիշխող դառնա նման մոտեցումը, հաստատապես, այլոց կողմից առաջնահերթությունը կտրվի իրենց անվտանգության եւ գերիշխանության համար  Հայաստանի որդեգրած նահանջամտության շահագործմանը, որպեսզի երրորդ կողմերը կարողանան սպասարկել սեփական շահերը:

Փաստ՝ որին օրնիբուն ականատես ենք արդեն:

Զուգահեռաբար՝ հետեւողականորեն ջանք ու եռանդ է գործադրվում, որպեսզի հրապարակ բերվի կեղծ ու ապակողմնորոշող մի խոսույթ՝ Պետությո՞ւն, թէ՞ Հայրենիք, Արարա՞տ, թէ՞ Արագած:

Փորձը ե՛ւ զազրելի է, ե՛ւ ամբողջությամբ դատապարտելի, որովհետեւ ակնհայտորեն հետին դիտավորությամբ՝ ձգտում են պետականության գաղափարը հակադրել Հայրենիքի գաղափարին:

Մինչդեռ՝ Հայրենիքի հավերժությունը ապահովվում է միայն հզոր, ինքնիշխան եւ ազգային իրատեսական գաղափարախոսությամբ առաջնորդվող պետականությամբ:

Իսկ պետականությունը ձեւախեղվում եւ այլանդակվում է, եթե իրենից անջատում են  Հայրենիքի գաղափարը եւ ազգային իղձերի նվիրագործման տեսլականը:

Հետեւաբար՝ այս երկու գաղափարները հակոտնյա չեն, իրար բացառող չեն, այլ՝ միմյանց ամբողջացնելով, միասնական գաղափարախոսություն կազմող անբաժանելի մասեր:

Ուստի՝

Ե՛Ւ ՀԱՅՐԵՆԻՔ, Ե՛Ւ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Ե՛Ւ ԱՐԱՐԱՏ, Ե՛Ւ ԱՐԱԳԱԾ:

Ե՛Ւ ԱՐԱԳԱԾՈՎ ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

(Վերակազմյալ)

16 մայիսի 2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուրադ Փափազյանը հարուցել է դատական վարույթ՝ իր մուտքը Հայաստան արգելելու համար. դատական առաջին նիստը վաղն է լինելու

Հաջորդ գրառումը

Գյումրեցի վկան ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի կարողացել Արմենին անձամբ հանդիպել, հարցեր ուղղել ու պատասխաններ ստանալ. Մելիքյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Գյումրեցի վկան ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի կարողացել Արմենին անձամբ հանդիպել, հարցեր ուղղել ու պատասխաններ ստանալ. Մելիքյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական