Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելում ամրապնդվել են Արցախում էթնիկ զտման/ցեղասպանության իրականացման և Հայաստանի վերացման հիմքերը․ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին

14/05/2023
- Հրապարակախոսություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է.

Շարլ Միշելը ներկայացրեց Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ բանակցությունների արդյունքները։ Ըստ այդմ՝

1․ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս՝ հղում անելով 1991թ․ ընդունված Ալմաթիի հռչակագրին՝ առանց հայկական կողմի վերապահումների։ Փաշինյանի համաձայնությունը հակապետական է, հակասահմանադրական ու ոչ լեգիտիմ։

2. Միշելը հայտարարեց, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա խոսում էր ՀՀ 29.800–ի մասին, որի մի հատվածը (շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է Ադրբեջանի կողմից) և Ադրբեջանի 86․600–ի մասին, որի մեջ ներառվում է նաև «նախկին ԼՂԻՄ–ը»։ Այսինքն՝ Պրահայում 2022–ի հոկտեմբերի 6–ին ձեռքբերված համաձայնությունը բառի բուն ու փոխաբերական իմաստով միս ու արյուն է ստացել Բրյուսելում։

3․ Բրյուսելում 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը փաստացի չեղարկվել է, ինչը նշանակում է, որ փակվում է Բերձորի (Լաչինի) միջանցքի, ռուս խաղաղապահների ու ընդհանրապես ամբողջ Արցախի թեման։ Նիկոլը հանձնել է Արցախը՝ ակնկալելով 29.800, որի ոչ մի երաշխիք չի տրվում։

4․ Կողմերը ղարաբաղցիներին թողնում են Բաքվի ողորմածությանը, այսինքն՝ դատապարտում են էթնիկ զտման կամ ցեղասպանության։ Ալիևն ու Փաշինյանը Արցախը որակում են որպես «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզ», իսկ ղարաբաղցիներին՝ «տեղի բնակչություն», որը պետք է Բաքվի տակ լեզու գտնի։

Նիկոլը այս ամենը կփորձի դա վաճառել Հայաստանում՝ «Զատո ՀՀ 29.800–ն եմ փրկել» բլեֆով, բայց Բրյուսելում իրականում դրվել են նաև Հայաստանի ոչնչացման հիմքերը։

․ ․ ․

Եվ այսպես, Բրյուսելում ընդունվել է հակահայկական, հակաիրանական ու հակառուսական պլան։ Նիկոլը դրան ասել է «այո»։ Հիմա հերթը հայ ժողովրդինն է։ Այլևս ֆռռացնելու տեղ չի մնացել։ Չի մնացել նաև «կրուտիտի» տեղ։ Բոլորիս համար եկել է ճշմարտության պահը։ Ղարաբաղցիները վաղվանից պետք է բռնեն իրենց իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի բկից՝ հրապարակային հստակ դիրքորոշում (հատկապես Արայիկ Հարությունյանից) և քայլեր պահանջելով Նիկոլի քաղաքականության վերաբերյալ։ Նույնը Հայաստանում պետք է լինի, բայց մի տարբերությամբ՝ Նիկոլից պետք չի դիրքորոշում ու քայլեր պահանջել, իր մասով ամեն ինչ պարզ է։

Նախորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել

Հաջորդ գրառումը

Բրյուսելի անկեղծությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Բրյուսելի անկեղծությունը

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական