Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹԵԺԻ» ՀՀԿ-ԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

12/09/2014
- 12 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչ ողջ ամառ սպասվում էր քառյակի կողմից աշնան թեժացմանը, թեժի աշնանային մեկնարկը տվեց նախագահ Սերժ Սարգսյանը ` ՀՀԿ խորհրդի նիստում անցած շաբաթավերջին հետագա վերծանումների դուռ բացող մի ելույթ արտասանելով: Անցնող մեկ շաբաթում հենց այդ ելույթի նյուանսներն էլ քննարկում էին ԶԼՄ-ները` հասկանալու համար, թե որո՞նք էին բուն շարժառիթը եւ նպատակակետն այդպիսի ելույթի, մանավանդ ավելի վաղ ՀՀԿ ղեկավարը ավելի հանգիստ շեշտադրումներով էր խոսել Ծաղկաձորում եւ այլ առիթներով:

Ենթադրությունների ծովում բազմազանություն էր` ընդհուպ խորհրդարանի լուծարման նախանշանների հայտնաբերում, կամ` ՀՀԿ-ականներին վերջին զգուշացում: Իսկ այնպիսի հասարակ ու սովորական շարժառիթ, ինչպիսին սոսկ անձնական դրդիչներով խորհրդարանի աշխատանքի վատ կառավարման պատրանքի ստեղծումը հայտնի անձանց կողմից` քվորումի ապահովման դժվարության տեսքով, համարյա նկատի չէր առնվում, մինչդեռ ժամանակին մենք այդ դիտարկել էինք խորհրդարանի աշխատանքը ներկայացնելիս: Հավանաբար խորհրդարանական աշխատանքը առավել լավ է երեւակում ներիշխանական պայքարի ողջ պարագիծը` նրա բոլոր խաղացողներով, որոնք բոլորն էլ ներկայացված են խորհրդարանում: Սարգսյանի խոսքը միգուցե զգուշացում է նրանց, ովքեր տարբեր շարժառիթներով այդ վիճակը Ազգային ժողովի անցած` գարնանային նստաշրջանի վերջին նիստերի ընթացքում ստեղծում էին, տուրք տալով մի շարք հավակնոտ տրամադրությունների, եւ զգուշացնելով, որ այս նստաշրջանում դա չի հանդուրժվի` եկեք, աշխատեք: Արձագանք որպես նախկին եւ ներկա ղեկավարների (եւ խորհրդարանի եւ երկրի) միջեւ երկատվող ու գործարարական ՀՀԿ-ի: Բոլոր դեպքերում` ՀՀԿ-ականներն իրենց ձեռագիրը չեն փոխել ու այս նոր նստաշրջանում իրենց չեն կոտորում նիստերին ներկա լինելով, այլ միայն ապահովում են քվեարկությունը: Այնպես որ դեռ պարզ չէ, թե որտեղից է դուրս գալու Սերժ Սարգսյանի զգուշացման երկրորդումը` ցասման տեսքով:

Սակայն որ ՀՀԿ-ի համար առավել քան բարդ ժամանակ է սկսվում, դա ակնհայտ է: Ներկա նախագահը գնացող է, բայց նա միգուցե վերադառնա խորհրդարանական կառավարման տեսքով` որպես ուժեղ լիազորություններով ԱԺ նախագահ, համենայնդեպս սահմանադրական բարեփոխումների նետած ձեռնոցը այլ պատգամ չունի իր մեջ, քանի որ ներկա սահմանադրության լիարժեք գործողության մասին համոզված մեկ մարդ նույնիսկ երկրում չես գտնի, այդ մասին խոսում են բոլոր քաղաքական ուժերը` քառյակի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներն անընդհատ կրկնում են, որ սահմանադրության շատ դրույթներ, ինչպես օրինակ ազատ-ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ դրույթը, չեն գործում:

Մեկ օրինակով կարելի է երկրորդել կարծիքները` Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է, թե անհասկանալի է, թե ինչու սահմանադրության լիարժեք գործողության ապահովման փոխարեն` այն կրկին փոխելու առաջարկ է հնչում: Երբ դրանք գործեն, ազատ ընտրություններով խորհրդարան ձեւավորվի, այնուհետ էլ կարելի է սահմանադրություն փոխել ու խորհրդարանական համակարգի անցնել: Կկվի բնի պատմությունն է դուրս գալիս, կկվից է հոտ գալիս, իսկ նա անընդհատ բույնն է պատճառ բռնում: Համենայնդեպս` խորհրդարանական մոդելի ընտրության մասին սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի ներկայացուցիչ Գեւորգ Դանիելյանի հայտարարությունը հաջորդեց նախագահ Սարգսյանի ելույթին ՀՀԿ խորհրդում: Մյուս կողմից Քոչարյանից եկող ազդակներն են անհանգստացնում նրա օրոք ասպարեզ մտած ու մնացած ՀՀԿ-ականներին ու գործարար շրջանակներին` երկվությունը խորացնելով ՀՀԿ-ում, որքան էլ դա նրանք հրապարակավ ժխտեն: Գումարած Եվրասիական միություն մտնելու հոկտեմբերտասյան սպասումը, որից եւս անակնկալներ կարող են լինել: Գումարած ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի եզրափակիչ հռչակագրի տակ նախագահ Սարգսյանի ստորագրության վերաբերյալ երկակի գնահատականները, ընդ որում` այդ գնահատականները հաղթականից մինչեւ ձախողումՙ հակասական գնահատականներ են պարունակում:

Սարգսյանի պոստուլատները ՀՀԿ խորհրդի ելույթում ինչ-որ նոր վիճակի սկիզբ են հիշեցնում` քառապատիկ ծավալով եւ ջանքով գործել, անձնական ծրագրերը մի կողմ դնել, խորհրդարանի բնականոն աշխատանքն ապահովել, օրենսդիր գործունեությունն ամենակարեւորը համարել, աշխատանքից բացակայելն անթույլատրելի համարել (ընդհուպ` խրամատը թողնող զինվորի հետ զուգահեռելը), կառավարությանն օգնելու կոչ, վարչապետին` պատգամավորների հետ աշխատելու կոչ, միաժամանակ սրանք հայտնի են անում ներքին խմորումներ:

Սակայն ասենք, որ այդ ելույթի անդրադարձը խորհրդարանի առաջին շաբաթվա գործունեության առումով այնքան էլ տեսանելի չէր. ՀՀԿ-ականներն էլի դահլիճում չէին` փրկարար այն բացատրությունից կառչելով, որ կարելի է նաեւ աշխատասենյակից լսել-աշխատել, վարչապետն ամեն կերպ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին խուսափեց կառավարության աշխատանքին գնահատականներ հնչեցնելու վերաբերյալ հարցերից, մյուս անգամ այդ կարգի հարցերի վարչապետը ստիպված է լինելու պատասխանել հոկտեմբերի մեկին` կառավարություն-ԱԺ հերթական հարցուապատասխանին, ոչ իշխանական քառյակի ցնցող տասներկու կետի կատարման համար նրան տրված վերջնաժամկետ սեպտեմբերի երեսունից մեկ օր հետո, Եվրասիական միություն մտնելու որշումից տասն օր առաջ ու մի գուցե քառյակի` էլի «ցնցիչ» հանրահավաքից օրեր առաջ:

Բայց ակնհայտ է, որ կառավարությունը հիմա առավել տրիվիալ խնդիրներ ունի լուծելու, քան քառյակի տասներկու կետի հետքերով գնալն է, իսկ դրանցից ամենադրամատիկը` բյուջեի հավաքագրումն է, որը տարբեր, անգամ պաշտոնական տեղեկություններից է երեւում, շատ դժվարացել իրագործելը, իր հետեւանքներով հանդերձ: Իսկ եթե հոկտեմբերի 10-ին Եվրասիական միության խորհրդի մյուս երկու անդամները (ոչ Ռուսաստանը) նոր անականկալ մատուցեն Հայաստանին` մի շարք պատճառաբանություններով անդամակցումը նորից հետաձգելու տեսքով, Հայաստանը կհայտնվի նոր անորոշության մեջ, քանի որ շատ ոլորտներում սպասումը վերածվել է անգործության, ու նոր սպասումը կամ այլընտրանքի բացակայությունն այդ սպասումին ոչ մի լավ բան չեն խոստանա մեր տնտեսությանը:

Համենայն դեպս` մի այնպիսի հեհեղուկ շրջան է Հայաստանի համար, որ այն, ինչ հաստատուն է թվումն այսօր, վաղը կարող է հենարան չունենալ, եւ ընդհակառակը, օրինակների պակաս էլ չկա:

Ոչ իշխանական քառյակը խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում մի հարցի` ՍԴ դիմելու հետ կապված տարաձայնությունն արտաքնապես մեղմեց, աննպատակահարմար համարելով հանդերձ` քառյակի անհամաձայն երկու ուժերն էլ (ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը») համաձայնեցին դիմել ՍԴ` կենսաթոշակային բաղադրիչի սահմադրականության հարցով: Սահմանադրության փոփոխությունների` ժամանակին անհամապատասխան համարելը երեք ուժերը (բացի ՀՅԴ-ից) չեն զիջում, այդպիսով ցուցանելով նախագահական ինստիտուտի եւ ապագա նախագահական ընտրություններում ուժեղ նախագահի լիազորությունները կարեւորող նախագահի սեփական թեկնածուի առկայությունը, ահա եւ ողջ գաղտնիքը, մանավանդ` ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդների հանդիպման օրակարգի չբացահայտման առումով, որը տեղի է ունեցել քառյակի հանդիպման երեկոյան եւ հոկտեմբերի 10-ից հետո քառյակի հրավիրելիք հանրահավաքի ֆոնին. եթե Եվրասիական միության անդամակցության հայտնի ամսաթվից առաջ քառյակը հանրահավաք հրավիրեր` կմտածեինք, թե ասելիք ունի այդ թեմայով, ինչը մինչեւ հիմա չի արել. եթե գլխավոր թեման շրջանցում ես եւ խոսում միայն երկրորդ աստիճանի թարմության թեմաներից, քանի՞ կոպեկ արժի առհասարակ քառյակային ողջ այդ սերիալը: Սակայն ըստ լուրերի` Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպմանը որոշվել է հանրահավաքը հոկտեմբերի 10-ից ավելի ուշ հրավիրել` բա ի՞նչ են խոսելու, ի՞նչ գիտեն, որ ուրիշները չգիտեն, կամ գուցե սկսվում է ավելի կոշտ դիմակայության փո՞ւլը…

Վերադառնալով Սերժ Սարգսյանի` ՆԱՏՕ-ի վեհաժողով գնալուն եւ այնտեղ ելույթ ունենալուն, որով նա զարմացրեց անգամ իր ընդդիմախոսներին, բոլոր դեպքերում այս փաստը ներկա աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին չի կարող իր մեջ ենթատեքստ չպարունակել, ընդ որ Հայաստանի համար դրական, քանի որ ինչ-որ շեշտադրում ուներ Հայաստանի ինքնուրույն արտաքին շփումների առումով, բացի այդ, ինչպես ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովն էր գնահատել` օգտագործվեց նաեւ ՆԱՏՕ-ի ամբիոնը` Հայաստանի մի շարք դիրքորոշումներ բարձրաձայնելու, Ալիեւին էլ այդ ամբիոնից բռնապետ կոչելու առումով: Իսկ որ հակամարտությունների կարգավորման վերաբերյալ երկրների տարածքային ամբողջականության (նաեւ Ադրբեջանի), նախագահը ստորագրություն է դրել եւ դա խիստ քննադատվում է, քանի որ ՆԱՏՕ-ի եզրափակիչ այդ հռչակագրի դրույթները վնաս են հասցնում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը` այստեղ միգուցե մեր դիվանագիտական կորպուսի լավ նախապատրաստվելու եւ գործողությունները սինքրոնացնելու խնդիրն էլ կար: Միգուցե իսկապես հարկ չկար միանալ իրավական ուժ չունեցող, սակայն ուրիշների ձեռքին խաղաթուղթ դառնալու հեռանկար ունեցող այդ հռչակագրին, բայց ո՞վ է դրա պատասխանատուն, արդյո՞ք մեկ մարդ, թե ողջ գերատեսչությունը: Եթե իհարկե որեւէ մեկը որեւէ մեկից չի սահմանազատվում: Կամ էլ` ռուսների հնարավոր դժգոհության պարագայի համար նախատեսված հավասարակշռություն չի պահվում այդպիսի քննադատություններով:

Նախորդ գրառումը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉՍԱՐՔԵԼ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՆԱՏՕ-Ի ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՆԱՏՕ-Ի ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական