Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Ռուսաստանն օրական 15 ժամով կարգելի թունդ ալկոհոլի վաճառքը

Ռուսաստանում ժամը 20․00-ից մինչև 11․00-ը կարող են արգելել թունդ ալկոհոլի վաճառքը։ Այս մասին РИА Новости լրատվականն է գրում՝ հղում անելով առողջապահության նախարարության՝ անցած տարվա հաշվետվությանը։

Ռուսաստանցիները նախորդ տարի՝ 2022-ին, թունդ ալկոհոլի խմելու հարցում «չափերն անցել են»։ Այսպես՝ նախորդ տարի թունդ խմիչքների վաճառքը ՌԴ-ում աճել է 4 տոկոսով։

Հենց այս ցուցանիշն էլ պատճառ է դարձել, որ առողջապահության նախարարությունը կանխարգելիչ քայլեր ձեռնարկի։

Եթե նախարարության կողմից մշակվող նորմերն ուժի մեջ մտնեն, ապա 17․5 աստիճանից բարձր խմիչքները միայն 21-ից բարձր տարիք ունեցող անձանց կվաճառվի։

Ս․Վ․

Կիսվել