Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Leasing EXPO 2023»-ին ընդառաջ

09/05/2023
- Նորություններ, Տնտեսական

Մայիսի 8-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսի վերաբերյալ:

 Բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը և Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը:

Ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման պահն արդեն հասունացել էր, քանի որ առհասարակ լիզինգային գործընթացի մասնակիցները շատ են, ուստի կարիք կար հստակեցնելու և հասկանալու, թե ոլորտում ինչ ընկերություններ կան:  Լիզինգառուների շրջանում առաջանում են բազմաթիվ հարցեր՝ ֆինանասկան ընկերությունների աշխատանքների հետ կապված: Վերջին 2 տարում ոլորտում գրանցվել է զգալի աճ: Ցուցահանդեսի նպատակը բոլոր կողմերին մեկ վայրում հավաքելն է և լիզինգային գործընթացներին առհասարակ տրամադրվող ժամանակը հնարավորինս  կրճատելը:

Արսեն Բազիկյանը հավելեց նաև, որ  նախատեսում են կազմակերպել  թե՛ վաղուց գործունեություն ծավալող, թե՛ սկսնակ գործարարների հանդիպումները: Դեռևս գործարար չդարձած քաղաքացու համար ևս այս հարթակը մտքեր գեներացնելու և գործարար ծրագիր կազմելու համար նպաստավոր  վայր է: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց Կառավարության կողմից  իրականցվող 3 ծրագիր, որոնք միտված են արտադրողականության բարձրացմանը և իրականցվում են լիզինգի պրոդուկտի միջոցով: Ծրագրերից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: Նպատակն է բոլոր մակարդակներում ստեղծել հնարավորություն՝ արտադրողականության բարձրացման համար:

 Ծրագրերն են՝

 • Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման

 • Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության պետական ծրագիր

․ ‹‹Տնտեսության արդիականացման միջոցառում›› ծրագրիր

 Ընդհանուր առմամաբ ցուցանիշները տպավորիչ են՝ 56 մլրդ դրամ լիզինգային պորտֆել՝ մեկ տարում: Արսեն Խոջոյանը նշեց, որ սուբսիդավորման ծրագրերի նպատակն է, օրինակ՝ ֆերմերին հնարավորություն տալ չունենալ գրավադրման անհրաժեշտություն, քանի որ լիզինգի պարագայում ձեռք բերվող սարքավրումն է դառնում լիզինգի առարկա: Վերամշակող կամ իրավաբանական անձանց դեպքում ևս սկզբունքը նույնն է: Ծրագրերի մեկնարկից հետո թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ Ասոցիացիայի հետ շարունակական աշխատանքի արդյունքում ձևավորեց ոչ միայն այս պրոդուկտի նկատմամբ մեծ պահանջարկ, այլև ձևավորվեցին ֆինանսական ենթակառուցվածքները, ֆինանսական կառույցները սկսեցին ներդրումներ կատարել, զարգացնել և ավելի ճկուն լինել իրենց առաջարկներում և ներգրավել ավելի շատ հաճախորդների:

Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը նշեց, որ ցուցահանդեսը նպատակ ունի դառնալ ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն, որտեղ կներկայացվեն թե՛ սարքավորումներ ներկայացնող տարբեր ընկերությունների, թե՛ ֆինանսական կառույցների նորարարությունները, և լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, կկիրառվի ողջ պոտենցիալով: ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ պետք է անել ամեն բան, որպեսզի լիզինգային գործիքը հնարավորինս հարմար լինի գործարարի համար․ չպետք է լինեն խոչընդոտներ, երբ գործարարը ցանկանում է մոդեռնիզացնել իր սարքավարումները կամ տեխնոլոգիական հնարավորությունները:

 Ցուցահանդեսը նաև լոբբինգի համար հարթակ կարող է լինել, որպեսզի լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերը միտված լինեն գործընթացի ճկունությանը: -Բացի լիզինգային գործընթացի անմիջական մասնակիցներից, անուղղակի մասնակիցները ևս վստահ կկարողանան ստեղծել կարևոր կապեր և գտնել լիզինգային գործընթացի մեջ իրենց հետաքրքրող հատվածը․ հավելեց Արսեն Բազիկայնը:

Հատկանշական է նաև այս ընթացքում ֆինանսական կառույցների ակտիվությունն ու ներգրավվածությունը ցուցահանդեսին: Արման Խոջոյանը նշեց, որ շատ տպավորիչ է ցուցահանդեսի շուրջն եղած ակտիվությունն ու մասնակիցների թիվը, ինչը վկայում է ոլորտի ակտիվության մասին :

 Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական արշավից, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ են տարվում նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով:

<Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսը բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար է>,– հավելեց Դ. Հարոյանը:

Ցուցահանդեսը տեղի է ունենալու հունիսի 2- 4-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 Ներկայանալու են ընկերություններ հետևյալ ոլորտներից՝

-Գյուղատնտեսական սարքավորումներ

-Արևային պանելներ

 -Տրանսպորտային միջոցներ

 -Շինարարական տեխնիկա

-Արդյունաբերական սարքավորումներ

-Արտադրական սարքավորումներ

-HoReCa մատակարարներ

 -Բժշկական սարքավորումներ

 -Օդափոխության համակարգեր

 -Սառնարանային տնտեսություն

 -Ջերմոցային տնտեսություն

 -Ֆինանսական կառույցներ:

Նախորդ գրառումը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանել է Քուվեյթ

Հաջորդ գրառումը

Ռուսաստանն օրական 15 ժամով կարգելի թունդ ալկոհոլի վաճառքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026
Միջազգային

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանն օրական 15 ժամով կարգելի թունդ ալկոհոլի վաճառքը

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական