Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսից հասել է ընդամենը նրան, որ Արցախում հայերն էթնիկ զտումների չենթարկվեն. քաղտեխնոլոգ

05/05/2023
- Քաղաքականություն

Azg.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

-Պարո՛ն Հակոբյան, երեկ տարածվեցին ՀՀ արտգործնախարարության և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները, որ Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագրի ուղղությամբ «զգալի առաջընթաց» են գրանցել, և կողմերը խաղաղության համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ հասել են փոխըմբռնման։

Թե հատկապես որ հոդվածների, չի մանրամասնվում։ Արդյոք սա հայկական կողմի համար հղի չէ նոր վտանգներով՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում «զգալի առաջընթաց» գրանցվում է առավելապես Ադրբեջանի օգտին։

-Ընդհանուր առմամբ, եթե օբյեկտիվ լինենք, դա բնորոշ է բանակցային գործընթացին, այսինքն՝ քանի դեռ արդյունք չկա, որևէ մեկը պաշտոնական մակարդակով դժվար թե ասի՝ ինչի շուրջ են կողմերը պայմանավորվել կամ ինչի շուրջ չեն պայմանավորվել։ Այլ բան է, երբ կողմերը ցանկություն են ունենում, և տեղեկատվական արտահոսք է կազմակերպվում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կողմերից յուրաքանչյուրը ինչն է ուզում վիժեցնել, ինչը՝ հաջողեցնել։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է սպասել ԱՄՆ-ում անցկացված հայ-ադրբեջանական բանակցություններից, ապա կարող ենք ասել, որ այս պրոցեսում մեծ գաղտնիքներ չկան։ Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը ժամանակին ներկայացրել է իր պահանջները,  դեռևս ամիսներ առաջ նշել հայտնի հինգ սկզբունքները։

Հայկական կողմը, ոչ այդքան հստակ, սակայն ամեն անգամ հասկացրել է, որ իր համար կարմիր գիծը 29 800 ք/կմ տարածքն է։ Հայաստանն Ադրբեջանին ասում է՝ ես ճանաչում եմ քո տարածքային ամբողջականությունը, բայց դու էլ իմը պետք է ճանաչես՝ Խորհրդային Հայաստանի սահմաններով։ Դրա շուրջ են խոսում։

Հիմնական առևտուրը, կարծում եմ, գնում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Նաև՝ փախստականների վերադարձի շուրջ. Ադրբեջանը Հայաստանին ասում է՝ եթե դու դնում ես Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության և իրավունքների հարցը, ես էլ պնդում եմ, որ քո տարածքում ադրբեջանական փոքրամասնության իրավունքների հարցը պահպանվի։

Կարծում եմ՝ որոշակի չճշտված հարցեր կան նաև անկլավների շուրջ։ Բայց եթե Ադրբեջանի այս ախորժակն էլ բավարարվի, ապա Հայաստանը կհայտնվի լիակատար վերահսկողության ներքո։

-Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս հայկական կողմի՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» կարգախոսից սահուն անցում կատարվեց «Դեմ ենք ԼՂ ազգային փոքրամասնությունների էթնիկ զտումներին» կարգախոսին։

-Նիկոլ Փաշինյանը սկզբից մի ինչ-որ կարգախոսով է հանդես գտալիս, օրինակ՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Այնուհետ իրավիճակ է ստեղծվում, երբ Ադրբեջանն ուժի դիրքերից լուծում է իր առջև դրված հարցերը։ Փաշինյանն այնուհետ հայտարարում է, որ ինքը դեմ էր ադրբեջանցիների առաջխաղացմանը, որ տարածքները ոչ թե ինքն է տվել, այլ ադրբեջանցիներն են վերցրել։ Այդքանից հետո հստակ հասկացնել է տալիս, որ Հայաստանն  այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Դե եթե անվտանգության երաշխավորը չէ, մնում է գոնե հայտարարել, որ Հայաստանը դեմ է  արցախահայության  էթնիկ զտումներին։

Այս ալգորիթմով Փաշինյանը «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսից հասել է ընդամենը նրան, որ Արցախում հայերն էթնիկ զտումների չենթարկվեն։

-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ հայկական կողմից միջազգային հանրությանն ուղղված նոր կոչ չի հնչի՝ դիտորդներ գործուղեք, որպեսզի արցախահայերն Ադրբեջանի կազմում կարողանան ապրել։

-Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձները և քաղաքական հայտարարությունները դրա մասին են։ Նա հայտարարում է, որ Լաչինի միջանցքում և Արցախի շուրջ պետք է լինեն ռուս խաղաղապահներ, բայց պետք է լինի նաև միջազգային ստատուսով փաստահավաք խումբ։ Այսինքն՝ նա հենց դա էլ ասում է, ասում է՝ միայն խաղաղապահները բավարար չեն, որպեսզի Արցախում անվտանգություն ապահովեն, և ի լրումն վերջիններիս՝ լավ կլինի, եթե գա նաև միջազգային դիտորդական առաքելություն։

Փաշինյանը չի էլ թաքցնում, որ Արցախն Ադրբեջանի կազմում է տեսնում, բայց իր միակ խնդիրը Հայաստանի 29 800 ք/կմ տարածքն ապահովելն է, իսկ Արցախի համար էլ, որպեսզի այնտեղ էթնիկ զտումներ չլինեն։ Այսինքն՝ այսօր այլևս խնդիր չկա, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէ։ Երբ Պրագայում հայտարարվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, Ադրբեջանը շատ հստակ հասկացավ ամեն ինչ։

Այժմ նա Լաչինի միջանցքում անցակետ է դրել, և ասում է՝ եթե Հայաստանը հայտարարում է, որ ճանաչում է իմ տարածքային ամբողջականությունը, իմ տարածքում ինչ ուզում, այն էլ անում եմ. այսօր անցակետ եմ դնում, վաղն էլ կարող եմ սանիտարական կետ դնեմ, մյուս օրն էլ՝ անձնագրային և վիզաների կետ, չէ՞ որ Հայաստանը ճանաչել է իմ տարածքային ամբողջականությունը։

Նախորդ գրառումը

Ժողովրդի առաջ ճշմարտության լույսը վառեք, տեսեք՝ ծնկած ժողովրդից ինչ ընտիր բանակ է կազմվում. Հայկ Նահապետյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չեխիայի հայ համայնքի հետ. ուղիղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չեխիայի հայ համայնքի հետ. ուղիղ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական