Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամին դարձեալ կը սպառնայ

04/05/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ ազրպէյճանական մամուլին, Ազերի իշխանութիւնները դարձեալ կը պահանջեն, որ Դադիվանքը իրենց կեանքի գնով պահող ու Մայր Աթոռի տնօրինմամբ հոն տեղակայող Հայ վանականները լքեն վանքը: Նման կոչով հանդէս եկած է այսպէս կոչուած Ազրպէյճանի կրօնական կազմակերպութիւններու հետ աշխատանքի պետական ​​կոմիտէի նախագահ՝ Մուպարիզ Կուրպանլին։

Ըստ վերջինիս. «Հայերը անոր հետ կապ չունին, վանքը կը պատկանի  կովկասեան Ալպանիային (Աղուանք), եւ վաղ թէ ուշ այն տնօրինելու է ալպանա-ուտիական կրօնական համայնքը»։

Մինչ Հայաստանի իշխանութիւնները ծպտուն չեն հաներ նմանօրինակ ոտնձգութիւններու ի տես (երեւի չխոչընդոտելու համար թշնամիէն «խաղաղութիւն» մուրալու իրենց գործը), այս լուրին անմիջապէս հակադարձեց Մայր Աթոռի տեղեկատուական համակարգը. «Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգեւոր ծառայութիւնը շնորհիւ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելութեան, որով ապահովւում է վանքի անվտանգութիւնը»։

«Ինչ վերաբերում է Դադիվանքի աղուանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանէ եղել է հայկական եւ որեւէ առնչութիւն չի ունեցել Աղուանից եկեղեցու հետ, առաւել եւս այսօրուայ նորայայտ աղուանա-ուտիական կրօնական համայնքին հետ» ըսուած է Մայր Աթոռի հաղորդագրութեան մէջ:

Ի պաշտպանութիւն Հայրենի հողին ու մեր արժէքներուն, ինչպէս մի՛շտ, դարձեալ Մայր եկեղեցին է որ կ՛առանձնանայ, մինչ պատմական թիւրիմացութեամբ մը մեր հայրենիքի իշխանութիւնը զաւթած, այլապէս մեծխօսիկները, նման թեմաներով լուռ են:

Ազերիական այս հին ու նոր սպառնալիքներուն համար տակաւին լռութիւն պահող նոյն տեսակի մարդիկն են որ սակայն առիթը չեն փախցներ ամէն առիթով վարկաբեկել փորձելու մեր Եկեղեցին, ի միջի այլոց մեղադրելով զայն յայտարարելով, որ  «եկեղեցականները քաղաքական դիրքորոշում ունենալու իրաւունքը չունին»:

Ինչպէ՞ս հասկցնել, ըստ երեւոյթին Հայոց պատմութիւնը ընդհանրապէս չիմացող այս նորելուկ իշխանիկներուն, որ Հայ եկեղեցին ինքն է, որ պահած է մեր երկիրն ու ժողովուրդը, երբ դարեր շարունակ կորսնցուցած եղած ենք մեր պետականութիւնը: Ինչպէ՞ս հասկցնել այս մարդոց, որ ինչպէս Հայաստանեայց Առաքելական եկեղեցին, այնպէս ալ Արցախը Հայաստանի Հանրապետութեան գաղափարական ամենակարեւոր հիմքերէն են եւ առանց այս հիմքերուն մենք շուտով կը կորսնցնենք մեր պետութիւնը եւ դժուարութիւնը կ՛ունենանք գոյատեւելու որպէս ազգ:

Այսօր ազերին դարձեալ կը սպառնայ: Ինչո՞ւ պիտի չսպառնայ երբ լաւ գիտէ մեր երկրին իշխանութիւններուն կրաւորական դիրքը: Մինչեւ ե՞րբ այս պարտուողականութիւնը: Մինչեւ, ո՞ւր «խաղաղութիւն» մուրալու այս ամօթալի մարմաջը: Հայաստանի ներկայ իշխանութիւնները, ի՞նչ գինով վերջապէս պիտի հասկնան, որ պատերազմէն վախցողը, շուտով կ՛ունենայ թէ՛ պատերազմը եւ թէ՛ պարտութիւնը…:

9 Նոյեմբեր 2020 չարափաստիկ թուականէն առ այսօր, երբ Արցախի հողին մեծ մասին յանձնումին ընդմէջէն, թշնամիին յանձնուեցաւ նաեւ Քարվաճառի շրջանը, ուր կը գտնուի մեր Սուրբ վանքը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.ի օրհնութեամբ ու քաջալերանքով, Մայր Աթոռի միաբանութեան անդամ խումբ մը քաջարի հոգեւորականներ, մահուան ամենօրեայ վտանգի տակ, կը շարունակեն հայկական պահել Դադիվանքի վանական համալիրը:

Առաջին անգամը չէ ազերիական սոյն սպառնալիքը: Վանքէն հեռանալու հերթական վերջնագիրներէն մէկուն պահուն տողերս գրողը կը գտնուէր Ս. Էծմիածնայ Վեհարանը, պատահաբար համեստ վկան հանդիսանալով ու ականջալուր ըլլալով Վեհափառին անզիջող ու անկոտրում հակադարձութեան, որուն կը պարտինք Դադիվանքը ամէն գնով հայկական պահելու փաստը:

Կը մնայ ըսել, որ քաղաքականութեամբ զբաղելու մենաշնորհը ունենալ կարծողները, թող որ հերթը իրենցը համարեն այսօր պատշաճ պատասխանը տալու ազերիական վերջին սպառնալիքին, որուն համար անշուշտ մեր կասկածները ունինք: Փոխարէնը կը հաւատա՛նք, որ դարձեալ Մայր Աթոռն է, որ իր դարաւոր առաքելութեանը հաւատարիմ իր պատուաբեր գործը պիտի ընէ, Դադիվանքէն դարձեալ հեռացնելու անոր սպառնացող վտանգը:

Փառք ու պատիւ Հայրենիքը պահող մեր Եկեղեցիին ու անոր անվեհեր ծառայողներուն:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

04, մայիս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խնդիրը ոչ այնքան Դադիվանքն է, որքան  հայ-ադրբեջանական բանակցությունների՝ Բլինքենի նախաձեռնությամբ անցկացումը

Հաջորդ գրառումը

Մենք մոտ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելուն. Բլինքեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Entire Armenian Nation, Guided Uniquely by National Interests, Must Participate in Upcoming Elections

13/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմախօսութիւն Քաջալերանք՝ պառակտիչի՞ն

31/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտութիւնը կը շարունակուի, քանզի պարտուողը դեռ կը շարունակէ իշխել. Յակոբ Աւետիքեան

09/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդեօք Վարչապետ Փաշինեանը Սկսած Է Զառանցե՞լ… Անկեղծօրէն՝ Ժամանակն Է Բանալու Փակագիծերը

21/02/2026
Հաջորդ գրառումը

Մենք մոտ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելուն. Բլինքեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական