Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՑՆԱՍՊԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԻՑ» ՀԵՏՈ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԲԱՔՎԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ

07/11/2014
- 07 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Արդեն 5-րդ անգամ է, ինչ Հունգարիայի արտգործնախարարն Ադրբեջանում է, հպարտ շեշտադրել է ԱԳ եւ առեւտրի նախարար Պետեր Սցիյյարտոն ( Szijjոrtց) նգործարար համաժողովի ժամանակ Բաքվում, որտեղ մեկ տարի առաջ հունգարական առեւտրի տունն է բացվել։ Ընդգծվել է, թե երկկողմ համագործակցությունն ընդլայնելու «հսկա ներուժ» կա, որում Հունգարիան ամենից առաջ այդ երկրի նավթի ու գազի պաշարներին է հայացքն ուղղումՙ հավատալով, թե «կացնասպանի սկանդալի» (խոսքը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացին մասնակցող Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին բանտից Ադրբեջանին արտահանձնած հունգարական իշխանությունների գործարքի մասին է-Ան. Հ.)առնչությամբ իր արած ժեստը լավ հնարավորություն է ստեղծում գազի գնի ձեւավորման հարցում նախընտրելի տարբերակ ձեռքբերել, իրազեկում է «Pester Lloyd» Հունգարիայի եւ Արեւելյան Եվրոպայի համար գերմանալեզու անկախ օրաթերթը նոյեմբերի 5-ի իր համարումՙ հիշատակելով, թե Հայաստանը սկանդալից հետո խզել է դիվանագիտական հարաբերությունները։ Հունգարիայի արտգործնախարարը այնուհետ հանդիպել է «ավտոկրատ»երկրի Առաջին տիկնոջը, որի գործառույթների մեջ է մտնում Հեյդար Ալիեւ հիմնադրամիՙ դեպի Եվրոպա ընդլայնվել-զարգանալու պարտականությունը։ Ուղենշային նախագծերից մեկը «Ադրբեջանական – հունգարական խոհարարական գիրքն» է, որում շեշտադրվում են երկու երկրների խոհարարական ընդհանրությունները։ Առաջիկայում նախատեսվում է նախագահ Ալիեւի պաշտոնական այցը Հունգարիա։ Հունգարիայի արտգործնախարարի արարողակարգն իհարկե չի շրջանցել 2003-ին վախճանված «երկրի հոր»ՙ Հեյդար Ալիեւի հուշարձանին ծաղկեպսակ դնելու առիթը։ Նրա արձանը կա նաեւ Բուդապեշտում, ծանուցում է հունգարական թերթըՙ հոդվածին կից ներկայացնելով ընթերցողների մեկնաբանությունները, որոնց մեջ նկատելի հեգնական երանգ կա։«Ասա ով է ընկերդ, ասեմ դու ով ես», գրում է ընթերցողներից մեկը, «Այս ղեկավարության համար իդեալական գաղափարական ուղղորդող երկիր կարող է Հյուսիսային Կորեան լինել», իր վերաբերմունքն է հաղորդում մեկ ուրիշը։

Նախորդ գրառումը

«ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԼԻՆ»` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՄԱՀԸ»

Հաջորդ գրառումը

ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԵՐԲԵՔ ԷԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԵՐԲԵՔ ԷԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական