«Այո, նախնական պայմանավորվածություն կա, և ըստ այդ պայմանավորվածության՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում. Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա նշել է, որ հայկական կողմը վաշինգտոնյան բանակցություններից հնարավոր առավելագույն սպասելիքներ ունի:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Մոսկվայում սպասվող հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա։