Ըստ հարցումների՝ Էրդողանը կհավաքի 51,4 տոկոս ձայն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընտրություններին կհավաքի ձայների 51,4 տոկոսը, իսկ ընդդիմության նրա մրցակից միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,6․ հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով Optimar հետազոտական կենտրոնի նախնական հարցումներին։
Ըստ հետազոտական կենտրոնների կանխատեսումների՝ Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։
