Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիր համագումարը (տեսանյութ)

30/04/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ազգային ռամկավար կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության եւ ողջամտության վրա: Կուսակցույթունը ստեղծվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջ ստեղծված վտանգավոր կացությունը, ինչպես նաեւ հայ հասարակության ծայրահեղ բեւեռացումն ու միմյանց չհանդուրժող թեւերի բաժանված լինելու իրողությունները:

Կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղելու է «Մարդու կողքին, մարդու միջոցով եւ մարդու համար» կարգախոսի իրականացմանը եւ քաղաքացիական առողջ հասարակության ձեւավորմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Հիմնադիր համագումարի ընթացքում հաստատվեց կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ վարչության հետեւյալ կազմը՝

1. Վահե Դարբինյան (ԹՄՄ Սոցիալ մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ)

2. Հակոբ Ավետիքյան (ԱԶԳ շաբաթաթերթի գլխ.խմբագիր, ՀՊՄՀ դասախոս)

3. Սուրեն Սարգսյան (Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների Ազգային ակադեմիա)

4. Գայանե Մուրադյան (տնտեսագետ, Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն)

5. Արմեն Մանվելյան (Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, փորձագետ)

6. Հրայր Կամենդատյան (տնտեսագետ-վերլուծաբան)

7. Անժելա Գրիգորյան (ԱԶԳ շաբաթաթերթի աշխատակից)

Կուսակցության հիմնադիր համագումարի պատվիրակների ձայների մեծամասնությամբ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի նախագահ ընտրվեց Վահե Դարբինյանը, փոխատենապետներ՝ Սուրեն Սարգսյանը եւ Գայանե Մուրադյանը:

Համագումարի ընթացքում ներկայացվեցին կուսակցության նպատակները եւ ծրագիրը:
Կուսակցության նպատակն է՝

— Կառուցել համայն հայությանը միավորող, իրավունքի գերակայությունը, կայուն զարգացումն ու սոցիալական արդարությունն ապահովող ժողովրդավար, տոկուն եւ մրցունակ ինքնիշխան պետություն, որը կհանդիսանա մեր Հայրենիքում հայության անվտանգ, ազատ եւ արժանապատիվ ապրելու երաշխիքը:

— Ամրապնդել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ հաստատուն կապը, բարենպաստ պայմաններ ստեղծել սփյուռքահայության ներուժի, մտավոր եւ ֆինանսական հնարավորությունների համախմբման համար, որի նպատակն է Հայրենիքի անվտանգային, տնտեսական եւ գիտա-տեխնոլոգիական կարողությունների զարգացումն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման եւ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ նպաստավոր պայմանների ստեղծման:

— Հետապնդել Հայ դատը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Մենք կարեւորում ենք խորքային ախտորոշման գործընթացը, որը թույլ կտա վերլուծել անցյալի ու ներկայի այն սխալներն ու վրիպումները, որոնք խարխլել են մեր դիմադրողականությունն ու զարգացումը: Նման հանրային դիսկուրսը թույլ կտա դասեր քաղել եւ, օգտագործելով պետության գործիքակազմը՝ լուծումներ տալ այդ սխալածին խնդիրներին:

Կուսակցության համագումարի ընթացքում սահմանվել են Հայոց պետականության  հիմնասյուները եւ արժեքները.

Հայոց պետականության անձեռնմխելի հիմնասյուներն են ՝
Սրբազան Հայրենիքը:

Հայաստանի անկախությունը` 1990 թ. հռչակագրում ամրագրված հիմնադրույթներով:

Արցախի Հանրապետությունը՝ 1991 թ. հռչակագրում ամրագրված դրույթներով:

Հայոց լեզուն:

Հայ Առաքելական եկեղեցին:

Հայոց պետականության հիմնարար արժեքներն են՝

Միասնականություն եւ Հայոց պետականության շուրջ համահայկական ներուժի համախմբում` հիմնված պետության նկատմամբ խորը հավատարմության վրա:

Հայ ինքնության, հայկական պատմական ժառանգության եւ մշակույթի պահպանումը, Հայոց եկեղեցու բացառիկ դերակատարությունը:

Իրավունքի գերակայություն եւ օրենքի անխտրական, անաչառ ու հավասար կիրառումը:

Ապահովել մարտունակ բանակի, ուժային եւ իրավապահ կառույցների հզորացումը՝ որպես Հայրենիքի անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

Ապահովել Արցախահայության ազատ կամարտահայտության, ինքնորոշման եւ անվտանգ ու անկախ ապրելու իրավունքը:

Ամրապնդել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ հաստատուն կապը, բարենպաստ պայմաններ ստեղծել սփյուռքի հայության ներուժի, մտավոր եւ ֆինանսական հնարավորությունների համախմբման համար ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման Համագումարն ամփոփվեց նորընտիր ատենապետ Վահե Դարբինյանի շքանշանի շնորհումով Հակոբ Ավետիքյանին՝ ի հարգանս եւ առ ի գնահատանք նրա վաստակի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը մեկուսացված է բոլոր հարցերում

Հաջորդ գրառումը

Դիմաշը՝ Երևանում. 6 օկտավա և 8 կիսատոն ձայնի սարսռեցնող հմայքը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026
Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Դիմաշը՝ Երևանում. 6 օկտավա և 8 կիսատոն ձայնի սարսռեցնող հմայքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական