Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հաջորդ երկու տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը չի կարող աճ ապահովել: Ավելի կոնկրետՙ ՌԴ ԿԲ-ից հայտարարել են, որ «ըստ ամենայնի ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն հանի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, նավթի համաշխարհային գները կշարունակեն անկում ապրել, հետեւաբարՙ մեր տնտեսությունը հաջորդ տարիներին չի կարող աճ ապահովել»:

Այս համատեքստում առնվազն հետաքրքրական է, թե ի՞նչ են մտածում շարքային ռուսաստանցիները: Հասկանալի է, որ նրանք, նրանց մեծամասնությունը կողմ էՙ Ղրիմի Ռուսաստան «վերադարձին», եւ առհասարակՙ «ամբողջ աշխարհում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությանը», եւ այս առոմով «նախագահ Պուտինի ուժեղ եւ կոշտ քաղաքականությանը», բայց, պարոնայք, ձեզ մոտ ռուբլին աստիճանաբար «մահանում» է, ձեր տնտեսությունը առաջիկա երկու տարիներին չի աճելու, իսկ սա նշանակում է, դուք տարիների ընթացքում ապրելու միջոցներ չեք ունենալուՙ աշխարհի ամենամեծ երկրում:

Կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահ Օբամայից հետո Սպիտակ տուն երկու տարուց կգա հանրապետական նախագահ, եւ հայտնի փաստ է, որ հանրապետականները կոնկրետ ռուսների հանդեպ ավելի կոշտ քաղաքականություն կիրառելու կողմնակիցներ են: Հետեւաբար, գալիք տարիներին չի բացառվում, որ տնտեսական պատժամիջոցները ոչ միայն պահպանվեն եւ ավելանան, այլեւ վեր ածվեն, ավելիՙ քաղաքական, եթե ոչՙ ռազմական պատժամիջոցներիՙ Ռուսաստանի դեմ, իսկ սա արդեն նշանակում է, որ գալիք տարիներին Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի աճելու, այլեւ անկում է արձանագրելու:

Գիտե՞ն այս մասին ռուսաստանցիները: Գիտեն եւ ոչինչ չե՞ն անում, անում են, բայց չի՞ ստացվում…

Փոխարենը Ռուսաստանը շարունակում էՙ աշխարհաքաղաքական այլընտրանքային բեւեռ դառնալու իր քաղաքականությունը: Փաստորեն կամ անտեսելով հիշյալ հետեւանքները, կամ էլ գտնելով, որ ուժեղ տնտեսությունը որոշիչ գործոն չէ աշխարհաքաղաքական բեւեռ դառնալու համար: Տպավորություն է ստեղծվում, որ ժամանակինՙ «ամեն ինչՙ հանուն պատերազմի» կարգախոսը վերաձեւակերպվել էՙ «ամեն ինչՙ հանուն բեւեռ դառնալու» կարգախոսի, եւ կամ, նախագահ Պուտինը, անգլիական թագուհու նման, «ամեն ինչում ճիշտ է եւ երբեք չի սխալվում»:

Լավ, ենթադրենք, ռուսները ավելի շատ Պուտինին են սիրում, քան իրենց տնտեսությունը, բա մե՞նք: Մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ տնտեսության հետ ենք դառնում ընդհանուր մաքսային եւ ոչ միայն մաքսային սահման: Մի տնտեսության, որը հաջորդ տարիներին չի աճելու, եթեՙ չնվազի՞:

Իսկ մենք գոնե սա տեսնո՞ւմ ենք, տեսնում ենք ու ոչինչ չե՞նք անում, անում ենք, բայց չի՞ ստացվում… որովհետեւ մենք մարգինա՞լ ենք: Իսկ գուցե Ռուսաստանն ինքը աստիճանաբար դառնում է մարգինալՙ ամբողջ աշխարհի համար, հետեւաբար ռուսական կողմնորոշում ունեցողները մարգինալ են ամբողջ աշխարհի կտրվածքո՞վ… Գուցե:

Ոչինչ չենք պնդում, բացի նրանից, որ Ռուսաստանի տնտեսությունը գալիք տարիներին աճի տեմպեր չի ապահովելու, եւ ամենակարեւորը, «առանց Ռուսաստանի հետ ամուր կապերի վատ է ցանկացած երկրի համար, հատկապեսՙ հետխորհրդային», բայց «Արեւմուտքի հետ ամուր կապերը լավ են ցանկացած երկրի համար, այդ թվումՙ հետխորհրդային»: Իսկ սրանք տարբեր բաներ ենՙ գաղափարական առումով, մի տեսակՙ էությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՉՙ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական