Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեր համեստ հաշվարկներով, որպեսզի հիմնադրվեն «Համազգային շարժման» տարածքային կազմակերպություններըՙ Հանրապետության բոլոր մարզերում առնվազն մեկական հատ, մեկ ամիս ժամանակ է պետք: Այսինքն, դեկտեմբերի կեսերին նոր միայն այդ կազմակերպությունները կհիմնադրվեն: Այնուհետեւ եւս առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք, որպեսզի այդ կազմակերպություններն իրենց կոչմանը համաձայն իրագործեն «ժողովրդին մոբիլիզացումը», ընդ որում, որոշ մարզերումՙ կապված տեղի բնակչության առանձնահատկությունների հետ, այդ «մոբիլիզացումը» կարող է երկար տեւել, քան մեկ ամիսը: Սա նշանակում է, որ, հատկապես հաշվի առնելով գալիք Ամանորը եւ համազգային տասնօրյա արձակուրդը, եռյակի տարածքային կազմակերպությունները կսկսեն լիարժեք գործել հունվարիՙ լավագույն դեպքում կեսերից…

Բայց տարածքային կազմակերպություններին դեռ կանդրադառնանք: Ինչպես գիտենք, անցնող շաբաթ եռյակի ներսից նախ ԲՀԿ-ն, ամփոփելով իր քաղխորհրդի հերթական նիստը, հանդես եկավ հայտարարությամբ, հետո այդ հայտարարությանն արձագանքեց ՀԱԿ-ը, որին էլ` ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: Սա այն պարագայում, երբ եռյակը մինչեւ օրս շարունակում է ունենալ փակ հանդիպումներ, հետեւաբար հարցերը միմյանց հետ քննարկելու փակ, գաղտնի ձեւաչափ ունի: Կնշանակի, որ կոնկրետ Ծառուկյանին պետք էր, որպեսզի հասարակությունն իմանա իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ առկա տարաձայնութունների մասին, ընդ որում այդ տարաձայնություններն ամենեւին էլ երկրորդական հարցերի շուրջ չեն, այլ շարժմանՙ միասնական ռազմավարության ընդունման: Կնշանակի նաեւ, որ Տեր-Պետրոսյանը չի համակերպվում եռյակում ամեն ինչ որոշելու ԲՀԿ-ի բնավորության հետ, եւ վերջապես, կնշանակի, որ եռյակում Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե լսում էլ են, ապա միայն հայրենի «Ժառանգականները», այն էլ, ոչ ամեն դեպքում:

Իրականում ի՞նչ հաղորդեց մեզ ԲՀԿ-ի քաղխորհուրդը: Այն, որ Հանրապետության շրջաններում, «ժողովրդին մոբիլիզացնելու համար» պետք է ոչ միայն ստեղծվեն «համազգային շարժման կենտրոններ», այլեւ այդ կենտրոնները պետք է ստեղծվեն շրջաններում արդեն իսկ գործող ԲՀԿ համապատասխան կենտրոնների վրա, սա այն պարագայում, որ ՀԱԿ-ը, էլ չենք խոսում «Ժառանգության» մասին, նույն շրջաններում եւս ունի համապատասխան կազմակերպություններ, որոնք, փաստորեն, պետք է ձուլվեն ԲՀԿ-ի կազմակերպությունների մեջՙ «ամեն ինչ հանուն պատերազմի» սկզբունքին հավատարիմ:

ՀԱԿ-ն իր պատասխանով, սակայն, հայտարարեց, որ չնայած շրջաններում նման կենտրոնների ստեղծումն ինքնին վատ գաղափար չէ, հետեւաբար ՀԱԿ-ում սկզբունքորեն դեմ չեն իրենց կենտրոնների ձուլմանըՙ ԲՀԿ-ի կենտրոնների հետ, բայց այդ գործընթացը պետք է զուգահեռել Ազատության հրապարակում ակտիվության պահպանմամբ: Եթե ոչ, ապա շարժումը հավակնում է թույլ տալ ռազմավարական կոպիտ եւ ճակատագրական սխալ: Դե իսկ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ի անունից իրավունք տվեց ՀԱԿ-ինՙ «հանրահավաք կազմակերպել ո՛ր հրապարակում որ ցանկանում են, եւ երբ ցանկանում են», բայցՙ ինքնուրույնաբար:

Ինչպես ասում են իմաստուններըՙ այլ հարց է, թե ով է ճիշտ, կարեւորն այն է, որ տարակարծություն կա:

Բայց ինչի՞ց այն առաջացավ: Օրինակ, ռուս փորձագետ Ալեքսանդր Դուգինը (ով ծանոթ չէ ասենք, որ նա այն Դուգինն է, ով ասել էրՙ «Եթե Հայաստանում գունավոր հեղափոխություն լինի, ապա կարող եք մարշներդ քաշել Ղարաբաղից»), օրերս հարցազրույց էր տվել հայկական կայքերից մեկին, չզարմանաքՙ «Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների շուրջ»: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս պետք է աստիճանաբար համակերպվենք, որ ռուս փորձագետներն են են մեզ ներկայացնում ներհայաստանյան քաղաքական զարգացումները, արձանագրենք, որ Դուգինը նշել էր բառացիորեն հետեւյալը. «Պարոն Ծառուկյանը վերջերս Մոսկվայում էր եւ չի բացառվում, որ նրան հասկացվել էրՙ հեռու մնալ Տեր-Պետրոսյանից, ով, չնայած այսօր Մոսկվային հավատարմության երդում է տալիս, բայց երբեք չի վայելել Մոսկվայի վստահությունը»:

Ինչպես ասում է Դուգինըՙ «չի բացառվում»:

Բացի սրանից, չմոռանանք, որ Հանրապետության երկրորդ նախագահը կարող է եւ ամենեւին խանդավառված չլինել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ լայն համագործակցությամբ, բայց նաեւ չմոռանանք, որ սա ԲՀԿ-ՀԱԿ լայն համագործակցության հետ ոչ մի կապ չունի, իբր…

Եւ ամենակարեւորը, մամուլում անցնող շաբաթ լուրեր տարածվեցին, թե տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Իմիջիայլոց նշենք, որ այս հանդիպման գրանցումն ամենեւեին էլ չի վարկաբեկում Ծառուկյանին, եւ սա մաքուր քաղաքական գործընթաց է: Սկզբում պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանաը ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկատվությունը, ինչը, հասկանալի է, ավելի շատ հավանական դարձրեց հանդիպումը: Ապա ԲՀԿ խմբակցության անդամ, ակտիվ «եռյակական» Ստեփան Մարգարյանը եւս ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկատվությունըՙ շեշետելով, որ ինքն իրավասու չէ այդ մասին խոսելու եւ ոչինչ չգիտի: Ապա ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այդ հանդիպումն իրոք եղել է, սակայն, պարոն Զոհրաբյանը հանդիպման օրակարգի մասին ոչինչ չի ասել: Ավելին, արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թեՙ «ի՞նչ մի զարմանալու բան էՙ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը». «Նրանք կարող են ցանկացած պահի էլ հանդիպել, որովհետեւ հաճախակի են հանդիպում»…

Ինչպես ասում են իմաստուններըՙ կարեւոր չէ, թե ինչ են քննարկում, կարեւորն այն է, որ քննարկում են:

Պարզ չէ, թե այդ հանդիպումից հետո՞, թե՞ առաջ է գումարվել ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը: Ըստ ամենայնի` հետո, քանի որ ԲՀԿ-ի քաղխորհուրդը, ինչպես արդեն նշեցինք, որոշում չի կայացրելՙ ակտիվացում ապահովել Ազատության հրապարակում, փոխարենը ձեռնարկել է մինչեւ փետրվար ձգվող մի գործընթաց, այդպիսով մարգինալ սարքելով ՀԱԿ-ին, փաստորեն:

Իսկ ի՞նչ է լինելու փետրվարին, ավելի ճիշտՙ ի՞նչ չի լինելու մինչեւ փետրվար: Նախ ԱԺ-ն, հասկանալի է դրա Հանրապետական մեծամասնությունը, մինչեւ փետրվար հետաձգեց «Շրջանառության հարկի մասին օրնեքում փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրինագծի ընդունումը, ապա Սերժ Սարգսյանը մինչեւ փետրվար «թայմ աութ» վերցրեցՙ կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Ի դեպ, այս վերջինի կապակցությամբ նախագահ Սարգսյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է. «Իմ մոտեցումներըՙ կապված սահմանադրական բարեփոխումների հետ, բոլորին հայտնի են: Կարծում եմ, որ մենք այս ժամանակահատվածըՙ մինչեւ փետրվար, պետք է արդյունավետ օգտագործենք քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի ավելի լայն սատարման, դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն»: Ի՞նչ նկատի ունի նախագահըՙ սահմանադրական բարեփոխումների հարցում «քաղաքական ուժերի ավելի մեծ կոնսոլիդացիա ստանալ» ասելով: Եւ ի՞նչ կապ ունի այս առումով նրա եւ Ծառուկյանիՙ «հաճախակի հանդիպումներից» այս վերջինը, եւ վերջապես, կապ կա՞ արդյոք մինչեւ փետրվար պարոն Ծառուկյանի այդքան սիրածՙ «քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա»-ի հասնելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի այս հավաստիացման եւ ԲՀԿ-իՙ եռյակում առկա մյուս երկու ուժերին դեմ գնալու քաղաքականության միջեւ:

Անկեղծ ասած, եթե ինչ-որ կապ կա ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ, ապա այս ամենի մեջ կապ կա ու կա:

Չմոռանանք նշել, որ եռյակը հաջորդ հանրահավաքում, եթե այն կայանա, իհարկե խոսելու է ԱՄՆ Սենատի վերջին ընտրություններում Հանրապետականների վստահ հաղթանակի անթույլատրելիության մասին, իսկ հանրահավաքին հաջորող ավանդական երթը, հաշվի առնելով ցուրտ եղանակը, անցնելու է «կանյաչնիի» մոտով:

Մի մրսեք, առնվազնՙ մինչեւ փետրվար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ` ԿՈՂՄ ԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ՎԱՐՊԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ՎԱՐՊԵՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական