Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ` ԿՈՂՄ ԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԼՂՀ-Ադրբեջան շփման գոտում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ ռազմաօդային ուժերի` ուսումնական վարժանքներ իրականացնող ուղղաթիռի կործանման միջադեպը մի տեսակ ստվերեց Ազգային ժողովում կատարվող մի շարք իրադարձություններ: Այս քառօրյայում քննարկվում էին երկրի գլխավոր փաստաթուղթը` եկող տարվա բյուջեի նախագիծը, կառավարության կառուցվածքը փոխելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը. անգամ ընդդիմության` ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի առաջարկը (այս առաջարկին ընդամենը ութ պատգամավոր կողմ քվեարկեց, մնացյալը դեմ չլինելու համար չմասնակցեցին քվեարկությանը` վաղաժամ եւ բանակցություններին խանգարող համարելով առաջարկը):

Նախ` որոշ տպավորություններ ոչ ըստ էության, բայց ոչ պակաս կարեւորության: Օրինակ` ԱԺ-ում հարկ է ընդունել մի այնպիսի կանոնակարգ, որն այս աղքատ երկրի նախարարներին եւ պատգամավորներին կարգելի մուտք գործել խորհրդարան` 300 դոլարից ավելի արժեցող կոստյումով (լրագրողների հանդեպ ուզում էին, չէ՞, դրես-կոդ սահմանել, ու անգամ ինչ -որ անկապ պահանջներ են գրել-կպցրել պատին), սթրեսի մեջ չգցելու համար ցածր աշխատավարձերով ապրող ԱԺ աշխատակազմին եւ ընտրյալ խավին հեռուստացույցով նայող աղքատ ժողովրդին: Թե չէ, իսկապես, տաս միլիոն դրամանոց կոստյումով թոշակառուների մի քանի դրամի մասին խոսելը սադոմազոխիզմ է, ինչը շատ լավ հասցրեց օգտագործել Նիկոլ Փաշինյանը ` անհարմար վիճակի մեջ դնելով թանկարժեք կոստյումով բյուջեն ներկայացնող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Չգիտես ինչու` այդպիսի կոստյումով հնարավոր չէ տեսնել ոչ փոխնախարար Պավել Սաֆարյանին, ոչ նախարար եղած Վաչե Գաբրիելյանին ու այլոց, բայց մեր գործարար-հարուստ նախարարները հագուստի հարցում Հռոմի պապից ավելի կաթոլիկ են:

Մյուս հետաքրքական պահն այն էր, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, քննադատելով բյուջեի նախագիծը, այնուամենայնիվ իրենց խոսքի սկզբում նշում էին, թե այս կառավարությունը ապրիլից է գործի անցել, չէր կարող անցյալից փոխանցված պրոբլեմներին միանգամից լուծում տալ, եւ չի կարելի ձախողումների պատասխանատու այս վարչապետին համարել:

Թվերի առումով չենք խորանա` «Ազգը» դրանք արդեն ներկայացրել է: Նշենք միայն, որ 4,1 տոկոս ՀՆԱ-ի աճ է նախանշված, այն էլ կարծես ապահովելու ռիսկերի մասին խոսք գնում էր, ծրագրված է 1,5 տրիլիոն 184,5 մլրդ դրամի եկամտային մաս, 1 տրիլիոն 298,6 մլրդ դրամի ծախս , դեֆիցիտը կկազմիի 114.1 մլրդ դրամ:

Պետական պարտքը ընդդիմադիրների կարծիքով օրհասական է, իշխանության համար` տանելի չափի, ներքին եւ արտաքին հանրագումարով 5 մլրդ դոլարից ավելի, ՀՆԱ-ի 20 տոկոսը դեռ, սարսափելին 38 տոկոսն է, համենայնդեպս` իշխանավորները դեռ այս պարտքի չափը վտանգավոր չեն համարում:

Բյուջեն լավ քննադատեցին եւ դեմ քվեարկելու մասին հայտարարեցին ԲՀԿ-ն. ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը` ընդհանուր գծերով որպես քաղաքական փաստաթղթի նայելով նախագծին եւ փաստարկելով, որ այդ նախագծում չեն երեւում զարգացում եւ ապագա, նպատակներ եւ գործիքներ:

ՀՀԿ-ն, հակառակը, քննարկման վերջում ի դեմս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի զարմանում էր` դեմ ե՞ք, առաջարկներ արեք, ոչ մի առաջարկ չի հնչել:Նա ասում էր, որ բյուջեի ծախսերի քառասունյոթ տոկոսը սոցիալ- մշակութային են, պաշտպանության ծախսերն ավելացել, ի՞նչն է վատ այդ նախագծի` բարեկամության կոչեր հղելով ընդդիմությանը: Չորս օրով բյուջեի քննակման ընդմիջում հայտարարվեց` առաջարկները քսանչորս ժամում ներկայացնելու պահանջով: Մնում է, որ ՀՀԿ-ն կարողանա քվեարկություն կազմակերպել:

Նշենք, որ փաստորեն վերջին սահմանային միջադեպը նաեւ երկրորդ պլան մղեց այն նոր վիճակը, երբ Հայաստանի նախագահը, ժեստ անելով ոչիշխանականներին (ինչն, ի դեպ, կանխատեսելի էր` համանման նախադեպերը նկատի առնելով), Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր մի անգամ եւս քննարկել ոչիշխանության տասներկու կետերը, ինչը դուռ է բացում քննարկումները ձգելու մինչեւ Նոր տարի, այդ ընթացքում հանրահավաքներ էլ հազիվ թե լինեն: Հետո էլ ցուրտ ձմեռը չի նպաստի հանրահավաքներին, ԵՏՄ-ն էլ կմտնի ուժի մեջ, ու միգուցե ինչ-որ իրավիճակ փոխվի ե՛ւ կառավարության, ե՛ւ ոչ իշխանության համար:

Համենայնդեպս` երեկ խորհրդարանը Ռուբիկ Հակոբյանի ներկայացմամբ քննարկում էր Ընտրական օրենսգրքում 100 տոկոս համամասնական ընտրակարգի ամրագրման առաջարկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական