Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն անցած տարվանից համաձայնել է, որ Լաչինի միջանցքը դառնա Ադրբեջանի տարածք. ուրեմն ինչո՞ւ Ադրբեջանը չպետք է կարողանա իր տարածքում անցակետ տեղադրել. քաղաքագետ

25/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան հասարակությունը պետք է հասկանա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որքան էլ այն լավը կամ վատը լիներ, ստստուս քվո էր ապահովում. որոշակի անորոշության պայմաններում մեզ հնարավորություն էր տրվում սպասելու, թե հետագայում ինչ է լինելու։ Բայց Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերով անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում կնքվեց պայմանագիր, որով նա վերախմբագրեց նոյեմբերի 9-ի համաձայանգրի կետերը. այդ կետերից մեկով էլ ասվում էր, որ Լաչինի միջանցքը պետք է անխափան աշխատեր, ԼՂ կարգավիճակն էլ պետք է քննարկվեր հետագայում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հիշեցրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Նոյեմբերի 9-ի համաձայանգիրը Նիկոլ Փաշինյանի ջանքերով առ ոչինչ է դարձել։ Որպեսզի ռուսական զորքը դուրս գա Արցախից, Փաշինյանը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Սրանով իսկ նա վերացնում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։

Այս պայմաններում, եթե Ռուսաստանն Ադրբեջանին հարց տա՝ ինչու է նա Լաչինի միջանցքում անցակետ տեղադրում, ադրբեջանցիները կպատասխանեն՝ նոյեմբերի 9-ի համաձայանգրով ԼՂ-ի ճակատագիրը դեռ անորոշ էր, բայց անցած տարվանից Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ ԼՂ-ն, այդ թվում՝ նաև Լաչինի միջանցքը, դառնան Ադրբեջանի տարածք։ Իսկ եթե Ադրբեջանի տարածք է դառնում, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը չկարողանա իր տարածքում անցակետ տեղադրել»,- ասաց քաղաքագետը։

Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ քանի դեռ Փաշինայնը իշխանության ղեկին է, նշանակում է՝ հայ ժողովուրդը համակերպվել է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մտքի հետ։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության  միջազգային դատարան։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախագահ Բայդենի ուղերձը խիստ զայրացրել է Չավուշօղլուին. բայց ուղերձի պարագային թուրքերի խնդիրը դրա բովանդակությունը չէ, այլ՝ հեղինակը

Հաջորդ գրառումը

Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին կյանքից հեռացած օսմանցի հայերին հարգանքով եմ հիշում. Էրդողանի ցավակցական ուղերձը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին կյանքից հեռացած օսմանցի հայերին հարգանքով եմ հիշում. Էրդողանի ցավակցական ուղերձը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական