Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին կյանքից հեռացած օսմանցի հայերին հարգանքով եմ հիշում. Էրդողանի ցավակցական ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ուղերձը նույն օրը հրապարակվել է «Ակօս» շաբաթաթերթում: Ուղերձում Էրդողանը «սրտանց» ողջնում է Մաշալյան պատրիարքին, հայ համայնքի անդամներին և հարգարժան քաղաքացիներին, ապա համոզմունք է հայնում, որ ապագային միտված ամենաճշմարիտ ուղին ցավերը վշտակցելով մեղմելն է, այլ ոչ թե համադրելը, ապաև շարունակում. «Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին կյանքից հեռացած օսմանցի հայերին հարգանքով հիշում և ցավակցում եմ նրանց թոռներին:  Օգտվելով առիթից՝ Տիրոջ ողորմությունն եմ հայցում Առաջին աշխարհամարտի ընթացքում ծավալված կռիվների, բարձրացված ապստամբությունների, ինչպես նաև չեթեների գործունեության և ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացած օսմանյան քաղաքացիներին: Որքան էլ ցավալի լինեն անցյալի դեպքերը, չպետք է թույլ տանք, որ դրանք մեր ներկան ու ապագան մթագնեն»:

Այնուհետև Էրդողանը նշել է, որ Թուրքիայում ոչ ոք, անկախ հավատքից և ազգային ինքնությունից, չի օտարվում և հակառակ նրանց, ովքեր քաղաքականացնում են  պատմությունը, իրենք շարունակելու են գործել բարեկամության և խաղաղության ամրապնդման առաջադրանքով, միաժամանակ անելու են այն ամենը, ինչ երկրի մշակույթին, արվեստին, քաղաքականությանը, տնտեսությանը, կրթության և սոցիալական կյանքին անգնահատելի ներդրումներ մատուցած հայ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Թուրքիայի նախագահն ուղերձի վերջում հույս է հայտնել, որ հայ համայնքի հարգարժան ներկայացուցիչները կաջակցեն իրենց այդ ջանքերին և մեկ ամգամ ևս հարգանքով հիշել կայսրության փլուզման շրջանում կյանքից հեռացած օսմանյան քաղաքացիներին:

Ի դեպ նախագահ Էրդողանը Կ. Պոլսո հայոց պատրիարքին ցավակցական ուղերձ հղում է 2012-ից ի վեր: 

Հակոբ Չաքրյան