Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդամենն իր մեկ հայտարարությամբ Փաշինյանն Ադրբեջանին բազում գործողությունների հնարավորություն տվեց. արցախցի պատգամավորը՝ հայկական 8 գյուղի պահանջի մասին

25/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ օրեր առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային անմբողջականությունը՝ դրա դիմաց ընդամենն ակնկալելով հայկական ԽՍՀ 29 800 ք/կմ տարածքի ճանաչում, նա իր այդ հայտարարությամբ միանգամից հրաժարվեց հայկական 8 գյուղերից, շատ այլ տարածքներից, որոնց մասին դեռևս տեղյակ չենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։

«Ադրբեջանի՝ Հայաստանից 8 սահմանամերձ գյուղեր պահանջելու մասին այսօր հայտարարեց նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը։ Այսպիսով, ընդամենը մեկ հայտարարությամբ Փաշինյանն Ադրբեջանին բազում գործողությունների հնարավորություն տվեց։

Նախ, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ՀՀ վարչապետն ըստ էության խոսեց դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին՝ ադրբեջանական կողմին հնարավորություն տալով Հայաստանի սահմանին անցակետ տեղադրել»,- ասաց արցախցի պատգամավորը։

Ըստ Մետաքսյա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանն օրեոր առաջ Արցախի թեմայով արած իր հայտարարություններով ի չիք դարձրեց դիվանագիտական գործիքակազմի կիրառման լայն հնարավորությունները։

«Որոշ շրջանակների համոզմամբ՝ անցակետի տեղադրումը ուղիղ հարված է ՌԴ-ին՝ մասնավորապես ռուսական խաղաղապահ ուժերին, որ տեսեք՝ ռուսները չեն կարողանում իրենց տեղակայման վայրում հարցեր կարգավորել։ Իրականում սա մանևրելու փորձ է, որին դիմում է նաև ՀՀ իշխանությունը՝ իր վրայից գցելու ամբողջ պատասխանատվությունը

Իմ համոզմամբ՝ անցակետի տեղադրումը խոր քաղաքական հարց է, որի լուծումը պետք է գտնվի Փաշինյան-Պուտին-Ալիև հարթակում։ Այնպես որ, հարցը բացառապես ռուս խաղաղապահների վրա բարդելը քաղաքական անբարո քայլ է, սուտ և կեղծ օրակարգ է։

Սա ռուս խաղաղապահենրի դաշտում լուծվելիք հարց չէ. այդ հարցը պետք է լուծվի եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում։ Իսկ Ռուսաստանն ուղղակի իրականացնում է իր հումանիտար գործառույթները՝ կարողանալով ապահովել թեկուզ փխրուն, բայց անվտանգություն»,- ասաց Մետաքսյա Հակոբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը

Հաջորդ գրառումը

Օղակաձև զբոսայգում բացվել է «Նեմեսիս»-ի վրիժառուների հիշատակի աղբյուր-հուշակոթող

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Օղակաձև զբոսայգում բացվել է «Նեմեսիս»-ի վրիժառուների հիշատակի աղբյուր-հուշակոթող

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական