Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Ֆարոյի պալատին պատկերվել է Հայաստանի դրոշը։
Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենոիտ Պայան։
«Չպետք է մոռանանք այն հայերին, որոնք զոհ գնացին Ցեղասպանության ժամանակ և բոլոր նրանց, որոնք պայքարում են իրենց ազատության համար»,- գրել է քաղաքապետը։