Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մարսելի Ֆարոյի պալատին պատկերվել է եռագույնը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Ֆարոյի պալատին պատկերվել է Հայաստանի դրոշը։

 Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենոիտ Պայան։ 

«Չպետք է մոռանանք այն հայերին, որոնք զոհ գնացին Ցեղասպանության ժամանակ և բոլոր նրանց, որոնք պայքարում են իրենց ազատության համար»,- գրել է քաղաքապետը։