Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ:
Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից. նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը:
«Այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»,-հավելել է երկրի ղեկավարը: