Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակը Վրանց Վերֆելը չէ, այլ մի հայ վարժապետ. պատմում է Գուրգեն Յանիկյանը

22/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիր, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանի բանտային հուշագրությունում աղմկոտ բացահայտումները շատ են: Այս մեկն այսօր այլևս անհնար է ապացուցել, բայց պետք է իմանալ՝ գոնե մեր անհայտ հայրենակցի հիշատակի համար: Մանավանդ, որ խոսքը Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ աշխարհում թերևս ամենահայտնի գրական երկի մասին է։

«Արձակուրդս անցկացնում էի Երուսաղեմում, ապրում էի «Քինգ Դավիդ» հյուրանոցում ու հաճելի ժամանակ անցկացնում: Մի օր ինձ տեսության եկավ լղար, տանջված դեմքով, բավականին զարգացած մի հայ վարժապետ-սարկավագ: 45 տարիների հեռուներից անունը մոռացել եմ, բայց իմ թղթերում պահպանվող մի գրության մեջ կա նրա անունն ու կարճ կենսագրությունը:

Մասնակցել էր Մուսա Դաղի հերոսամարտին և հետագայում գրել այդ գիրքը: Գիտակցելով, որ իր անունով հրատարակված գիրքը չպիտի արժանանա պետք եղած ուշադրության, նա կապվում է գերմանացի հայտնի գրողի հետ և ինքը թարգմանելով հայերենից գերմաներեն (որին լիովին տիրապետում էր), առաջարկում է, որ նա հրատարակի այն Գերմանիայում: Գիրքը հրատարակվում է և մեծ աղմուկ հանում աշխարհում: Մինչև այսօր էլ այդպես է:

Եկել էր ինձ տեսնելու Պարսկաստանի մի ինչ-որ բարեկամի խորհրդով՝ թե ի՞նչ ընթացք բռնի: Այդ հայտնի գերմանացի գրողը խոստացել էր իրական հեղինակին լավ վարձատրել, բայց չէր կատարել իր խոստումը, և մի փոքր գումար տալով ցանկացել էր հաշիվը փակել:

Ի՞նչ խորհուրդ կարող էի ես տալ. ոչ պայմանագիր գոյություն ուներ, ոչ ստորագրություն: Ճիշտ է, այդ խաբված հեղինակի մոտ կային իր ձեռքով գրված գերմաներենի պատճենը և հայերենն էլ, բայց չկար հնարավորություն փաստելու, որ հրապարակ ելածը իր գրածն է, և իր մոտ եղածը հրապարակվածի թարգմանությունը չէ: Հեղինակի վրդովված ինքնասիրությունը և աշխարհին իր անհայտ լինելը չէին կարող անժխտելի փաստ համարվել, երբ իր դիմաց ուներ հայտնի անուն և դրամ ունեցող մի գերմանացի, կարծեմ ծագումով հրեա, հեղինակ, որի խիղճը հանգիստ էր, որովհետև մի չնչին գումար վճարելով՝ կարծում էր, թե իր պարտքը կատարել է: Ամեն ընթերցողի համար պարզ է, որ օրակարգով այդպիսի մանրամասնություններ կարող էր գրել միայն այնպիսի մեկը, որը մասնակցել էր Մուսա Դաղի հերոսամարտին: Բացի դրանից, գրելու ոճը և ձևը բոլորովին տարբեր էին անխիղճ գերմանացու մյուս գրվածքներից: Խոստացա, որ եթե կարիքը լինի ես պատրաստ եմ հրապարակ գալ որպես վկա և պատմել իր այցելության նպատակի մասին: Ես պակաս հուզված չէի, քան այդ թալանվածը, որը նույնիսկ չէր կամենում ինձնից օգնություն ընդունել, ինչը չնչին էր՝ համեմատած իր կորցրածի հետ:

1946 թվին, երբ արդեն հաստատվել էինք Ամերիկայում, մեր դրացի ու հայրենակից պրն Արշակ Տիգրանյանը Բևերլի Հիլզի իր բնակարանում մի ճաշկերույթ էր կազմակերպել, որտեղ հրավիրյալների թվում էինք նաև ես և կինս, իմ բարեկամ փաստաբան Ֆերոյանն իր կնոջ հետ, ու գերմանացի հեղինակի կինը: Ամուսինն արդեն մեռել էր:

«Մուսա Դաղի» նկարահանման իրավունքը 30 հազար դոլարով արդեն վաճառված էր Մ.Գ.Մ. /ըստ երևույթին խոսքը հոլիվուդյան Մետրո Գոլդուին Մայեր ընկերության մասին է, Կ.Վ./ շարժանկարի ընկերությանը: Փաստաբան Ֆերոյանը արդեն գիտեր պատմությունը: Ես քաղաքավարի, որքան կարող էի դիվանագիտական ձևեր բանեցնելով, սկսեցի զրուցել տիկնոջ հետ՝ կամաց-կամաց հրապարակ հանելով իմ ունեցած տեղեկությունները: Տիկինը չզարմացավ և ընդունեց, որ իր ամուսինն այդ գիրքը գրելու նպատակով կապվել էր մի քանի հայերի հետ՝ մանրամասնությունների համար, և լիովին վճարել էր նրանց տված տեղեկությունների դիմաց:

Մինչև այսօր էլ ես համոզված եմ, որ կան անհատներ, որոնք կարող են փաստել, որ «Մուսա Դաղի» հեղինակը այդ գերմանացին չէ, այլ այն հայ լղար ու գունատ վարժապետ-սարկավագը, որը եկել էր ինձ տեսության: Իմացողները ինչո՞ւ հրապարակ չեն գալիս, որ հեղինակության դափնե պսակը գրավի իր արժանի տեղը, և եթե նույնիսկ գրողը ողջ չէ, գոնե հետմահու ստանա իր արժանի գնահատականը որպես հեղինակ՝ պատմության համար, և հասույթն էլ ուղղվի նրա հարազատներին…»:

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

Ներկայացրեց գրականագետ Կարո Վարդանյանը, որը կազմել և հրատարակել է Գուրգեն Յանիկյանի երկու գրքերը։ Համապատասխան հոդվածների հղումները՝ ստորև.

Աղմկահարույց բացահայտումների հողմապտույտ. Գուրգեն Յանիկյան

Մեր ներկա կյանքը ցույց է տալիս, որ միայն ուժն արժեք ունի աշխարհում. Գուրգեն Յանիկյան

Նախորդ գրառումը

Ջահերով երթին Երևանում որոշ փողոցների երթևեկությունը կսահմանափակվի

Հաջորդ գրառումը

Արցախի նախագահն իր աշխատավարձը կփոխանցի կարիքավորներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախի նախագահն իր աշխատավարձը կփոխանցի կարիքավորներին

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական