Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրք ժողովուրդը գիտի, որ ԱՄՆ-ը Թուրքիայի թշնամին է, հենց  շրջվի,  ապա Վաշինգտոնը

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսական զինուժի հադեսում  հայտարարում է գլխավոր շտաբի պաշտոնաթող սպա Իգոր Կորոտչենկոն

Թուրքիայի ահեղ երկրաշարժից 75 օր է անցել. Տուժածները շարունակում են մնալ անելանելի վիճակում: Աղետի գոտիներում մինչեւ օրս ջուր չկա, լուծված չէ տուժածների վրանի խնդիրը, ոչ էլ էլեկտրականություն ունեն: Շատերը, երեխաները ներառյալ, առանց կոշիկի են, սննդամթերք պետությունից չեն ստանում, մնացել են հասարակական կազմակերպությունների, մարդասիրական միությունների, բարեգործ անհատների եւ ընդդիմադիր կուսակցությունների հույսին: Մինչ նրանք շարունակում են կենսագործունեության տարրական միջոցների բացակայությամբ պահպանել իրենց գոյությունը, պետական կառույց համարվող Կարմիր մահիկը վրան է վաճառում բարեգործական միություններին, որ տուժածներին տրամադրեն:
Արտասահմանից ստացած հագուստեղենը, եթե օգտագործած է, այդ կազմակերպությունը վաճառում է Եմենի համապատասխան ընկերություններին, դոնորների արյունը՝ Թուրքիայի մասնավոր հիվանդանոցներին, իսկ նպարեղենը՝ աղետյալ գոտու բնակիչներին: Ավելին՝ բնակիչները դեռ մի կողմ, Թուրքիայում ոչ ոք չի հավատում 50 հազար զոհվածի մասին պաշտոնապես հայտարարված տվյալներին, որովհետեւ կան տասնյակ հազար անհետ կորածներ, գոնե հողին հանձնելու ակնկալիքով հարազատների աճյունը որոնող 100 հազարավոր մարդիկ: Գալով ներքին գործերի նախարարությանն առընթեր գործող AFAD-ին, ապա նրա փրկարարական ջոկատները 8-րդ օրը միայն մուտք են գործել Ալեքսանդրետ, իսկ բանակի ստորաբաժանումները՝ 4 օր հետո:

Աղետի գոտու, մասնավորապես՝ Անտիոքում, Ալեքսանդրետում, Ադիյամանում, նախագահ Էրդողանին դիմավորում էին տհաճությամբ, հիմա արդեն նրան նույն կերպ են ընդունում նաեւ Մարաշում եւ Մալաթիայում: Գալով նախարարներին, որոնք աղետի գոտու քաղաքներից պատգամավորի թեկնածու են առաջադրվել, ապա նրանց պարզապես վռնդում են: Դա չէր խանգարում Էրդողանին երկրաշարժի գոտու 11 քաղաքներին մեկ տարում վերականգնելու խոստումներ տալ, հիմա արդեն խոսում է 6 ամսվա մասին:

Ընդ որում վերականգնումը հանձնարարվել է այն շինարարական ընկերություններին, որոնց կառուցած շենքերը հիմնահատակ ավերվեցին երկրաշարժում: Օրինակ՝ CNN Turk-ի երիտասարդ  թղթակցուհին ուղիղ եթերում փլատակից վերձրած բետոնի բեկորը երբ ափի մեջ փշրեց, ապա ոստիկանությունը դրա համար ձերբակալեց նրան: Այս ամենը, ինչ խոսք, բացասաբար է անդրադառնում Էրդողանի ժողովրդականության վարկանիշի վրա, ընդ որում ոչ միայն աղետի գոտում: Մինչդեռ մայիսի 14-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն առջեւում են:

Որքան ընտրությունները մոտենում են, այնքան դյուրագրգիռ է դառնում Էրդողանը: Ըստ երեւոյթին վարկանիշի անկումը հունից հանել է նրան, որովհետեւ մերթ վիրավորում է ընդդիմության ներկայացուցիչներին, հատկապես Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, հրապարակավ անվանելով նրան ստոր, պատվազուրկ արարած, իմպերիալիզմի ծառա, Լոնտոնի վաշխառուների գործակից, PKK-ի եւ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության ակտիվիստ, իսկ «Լավ» կուսակցության նախագահ տիկ. Մերալ Աքշեներին՝ նաեւ փողոցային: Քանի որ նա Գլուլենին համարում է CIA-ի գործակալ, Էրդողանի սանձարձակություններից իր բաժինը ստանում է նաեւ ԱՄՆ-ը:

Որքան էլ նա զայրացած լինի նախագահ Ջոզեֆ Բայդենի նկատմամբ, այն առումով, որ նախագահ ընտրվելու համար իրեն շնորհավորած դեկավարների մեջ ամենավերջինը Էրդողանին է շնորհակալություն հայտնել, մշտապես մերժել է հանդիպելու վերջինի պահանջը, ինչպես ապրիլի 19-ին  Halk TV -ի էկրանից ասաց Ահմեդ Դավութօղլուն, չի պատասխանում Թուրքիայի նախագահի հեռախոսազանգերին, ոչ էլ Անկարա է այցելում, ըստ երեւույթին Էրդողանի ուժը չի պատում Բայդենին վիրավորելու, եւ նա իր մաղձը թափում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի վրա:

Հարկ է նշել, որ մաղձի հարցում առաջամարտիկը, թերեւս, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է: Փետրվարի 3-ին նա դիմել էր ԱՄՆ-ի դեսպանին ասելով. «Հստակ գիտեմ, թե որքան եք ուզում խառնել Թուրքիան: Ձեր այդ կեղտոտ ձեռքերն ու դիմակավոր չարահեգնական դեմքը հեռու տարեք Թուրքիայից», այն պատճառով, որ եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ-ը ներառյալ, անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակել էին իրենց  գլխավոր հյուպատոսարանները: Էրդողանի դեպքում պատճառը դեսպան Ֆլեյքի մարտի 29-ի այցն էր Քեմալ Քըլըչդարօղլուին, այն էլ Ժողովրդա-հանրապետական կուսակցության կենտրոնական վարչության շենքում:

Ըստ թուրքական  haberet.com  կայքի, ապրիլի 3-ին Էրդողանը նախ գլուխն աշխատեցնելու խորհուրդ է տվել ԱՄՆ-ի դեսպանին, ապա զգուշացրել, որ ինքն է իր զրուցակիցը, ապա եւ ասել է. «Այս ընտրություններին հարկ է ԱՄՆ-ին մի լավ դաս տալ: Ջո Բայդենն այնտեղից է խոսում, իսկ Բայդենի դեսպանը գնում պր. Քեմալին է այցելում: Ամոթ է, մի քիչ գլուխդ աշխատեցրու: Դու դեսպան ես: Այստեղ քո գործընկերը Թուրքիայի նախագահն է: Դու հիմա ի՞նչ երեսով ես հանդիպում խնդրելու ինձնից: Մեր դռները նրա առջեւ այլեւս փակ են: Ինչո՞ւ, որովհետեւ պետք է իր չափն իմանա: Որպես դեսպան աշխատելու ձեւն էլ պիտի սովորի: Իմ նախագահականը իջեւանատուն չէ, որ ուզածդ պահին ներս մտնես»:

Ինչո՞վ բացատրել: Մինչ հարցին պատասխանելը, անրադառնանանք նախկին վարչապետ, Էրդողանի կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը: Նա ապրիլի 20-ին, ինչպես  Duvar  թերթն է նշում, ասել է, որ ԱՄՆ-ն ու իմպերիալիստական մյուս պետությունները Էրդողանի թիմին տապալելու համար ջանք չեն խնայում: Համենայն դեպս Էրդողանի խոսքերը, բացի ԱՄՆ-ից ու Եվրոպական երկրներից, լայն արձագանք են գտել Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաեւ Ռուսաստանում, ընդ որում դրականը  միայն ռուսական արձագանքներն են:

Sputnik -ի ապրիլի 5-ին հրապարակած հարցազրույցում ռուսական զինուժի գլխավոր շտաբի պաշտոնական հանդեսին տված հարցազրույցում, դրա խմբագիր, շտաբի պաշտոնաթող սպա Իգոր Կորոտչենկոն ասում է. «ԱՄՆ-ը բացահայտորեն միջամտում է Թուրքիայում նախատեսվող ընտրություններին: Էրդողանը, որպես հզոր եւ ինքնուրույն ղեկավար, չի գոհացնում պաշտոնական Վաշինգտոնին: Թուրք ժողովուրդը քաջ գիտի, որ ԱՄՆ-ը Թուրքիայի թշնամին է, հենց մեջքով շրջվի,  ապա Վաշինգտոնը թիկունքից  դաշյունը կխրի նրա մեջքին: Այդ է պատճառը, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվում են Էրդողանի շուրջը»: Ի դեպ՝ բացի ԱՄՆ-ի դեսպանից Քըլըչդարօղլուին այցելել են նաեւ Քաթարի, Չինաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի դեսպանները, որոնց հանդեպ Էրդողանը չգիտես ինչու նախանձելի հանդուրժողականություն է դրսեւորում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

World Press Photo 2023-ի հաղթողների մեջ՝  Անուշ Բաբաջանյանի շարքը

Հաջորդ գրառումը

Իրանական Ատրպատականը՝ Բաքվի նոր առաջնահերթություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Իրանական Ատրպատականը՝ Բաքվի նոր առաջնահերթություն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական