Կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամները հանրության ուշադրությունը հրավիրում են տրամաբանական հարցերի վրա՝ ինչո՞ւ հենց այս փուլում բանտարկվեց բանակային 3-րդ կորպուսի հրամանատարը։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը թվարկում է Խաչատուրովի սխրանքները՝ 2020 թվականի տավուշյան դեպքերից բացի, 44-օրյա պատերազմի ժամանակ Գրիգորի Խաչատուրովի գլխավորած ստորաբաժանումները տեղի ինքնապաշտպանական ջոկատների օգնությամբ հետ են մղել թշնամուն՝ կասեցնելով նրա առաջխաղացումը։ Բերձորում ևս Խաչատուրովը գործի է դրել մարտավարական իր հմտությունները և թշնամուն հետ շպրտել։
Ադրբեջանը պահանջում է այսպես կոչված «անկլավները», որոնց մեջ են տաև տարածքներ՝ Տավուշից։
Ռազմական գործչին, որին անվանում էին Տավուշի պաշտպան, հեռացրել են Տավուշից։
Մանրամասները՝ տեսանյութում։