Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածին

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ևս Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության խմբում է։ Նա մոտիկից է ճանաչում Խաչատուրովին, լսել է նրա դասախոսությունները, գեներալին համարում է հաղթանակի սիմվոլ, որին օրվա իշխանություններն ուզում են հեղինակազրկել ու մեկուսացնել, որպեսզի նա Հայրենիքը փրկելու փորձեր չանի։

Ռուբեն Մելքոնյանը ևս պատահականություն չի համարում, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ թշնամու սրված ագրեսիայի ու ահագնացող ախորժակի այս փուլում է Խաչատուրովը կալանավորված։

Մանրամասները՝ տեսանյութում