Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հիմա դուք հեկտարներով հող չեք վերցնո՞ւմ, սիրելի ոչմիբաներ

Արվեստագետ Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդանը, զոհվեց 44-օրյա պատերազմում, պահանջում է  ազատ արձակել գեներալ Գրիգորի Խաչատուրովին։

«Մի անգամ Ռուբեն Հախվերդյանին հարցրի՝ ինչո՞ւ չեք միավորվում ու պայքարում անճաշակ երգ-երաժշտության, մշակույթի տարածման դեմ։ Պատասխանեց՝ դու տեսե՞լ ես, որ առյուծները միասնական լինեն։ Չես տեսել, որովհետև շակալներն են միասնական լինում, իրար հետ»,- պատմեց Դավիթ Ամալյանը։

Նրա պատմությունը խորհրդանշական իմաստ ունի՝ մեր օրերի համար է, երբ շակալները համախմբվել են ու դավադրաբար բանտարկել այն առյուծին, որի ազատության մեջ լինելը վտանգավոր է շակալների համար։

Մանրամասները՝ տեսանյութում