Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՛վ հայկական, և՛ թուրքական կողմերից առկա են ազդակներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու՝ սահմանն իսկապես կարող է բացվել. թուրքագետ

18/04/2023
- Քաղաքականություն

Ե՛վ հայկական, և՛ թուրքական կողմերից առկա են ազդակներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայ-թուրքական սահմանn իսկապես կարող է բացվել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ այսօր ԱԺ-ում արած այն հայտարարությանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, և ինքը հույս ունի, որ հայ-թուրքական սահմանն առաջիկայում կբացվի։

Ըստ մեր զրուցակցի՝ արդեն իսկ դրական է, որ պայմանավորվածություն կա այս ամռան սկզբից հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

«Իմ կարծիքով՝ սա արդեն իսկ կարելի է դրական քայլ համարել, որը գուցե տանի այլ քայլերի շղթայի։ Շուտով զբոսաշրջային սեզոնն է բացվում, բայց օրինակ՝ եթե ռուս զբոսաշրջիկները կարողանան մեր սահմանով անցնել Թուրքիա, մի փոքր անտրամաբանական կլինի, եթե հայ զբոսաշրջիկները շարունակեն Թուրքիա գնալ Վրաստանի տարածքով։

Կարծում եմ՝ պետք է սպասենք այս խնդիրների հետ կապված օրենսդրական կարգավորումների»,- ասաց Նելլի Մինասյանը․

Ըստ թուրքագետի՝ զբոսաշրջության ոլորտը պատահաբար չի մատնանշվել, որովհետև այն եկամուտներ է ապահովում հավասարապես երկու կողմերի համար էլ։

«Մենք գիտենք, թե ինչ կարևոր դեր ունի զբոսաշրջությունը Թուրքիայի համար, և մանավանդ այժմյան սանկցիաների և տարածաշրջանային զարգացումների պայմաններում սա շատ ձեռնտու տարբերակ է։ Բայց ուզում եմ շեշտել, որ սա չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների ամբողջական կարգավորում։ Խոսքն, ամեն դեպքում, սահմանափակ ռեժիմի մասին»,- ասաց Նելլի Մինասյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել էր.

«Այդ հնարավորությունը մեծացել է վերդիվանագիտական և վերքաղաքական գործոնների` մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարեւանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին»։

Նախորդ գրառումը

Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական