Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՏԱՆԳԻ ԱՀԱԶԱՆԳ. ՄԻԱՑԻ՛Ր ԵՎ ՄԻԱՑՐՈ՛Ւ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Երբեմնի հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին այսօր վտանգված է: Նրա նախամուտքի հուշագիրը կեղծում էՙ իբր այստեղ են ապրել ԲԱԳՐԱՏՕՂԼԻ արքաները: Շատ կոթողներ հայտնվել են ոչնչացման եզրին կամ արդեն չկան: Վերջերս թուրքական դիվանագիտությունը գնաց զարմանալի քայլի. Անիի մի շարք կիսավեր եկեղեցիներ վերանորոգվում են: Սա առաջացրել է շատերի անհանգստությունը, իսկ Համաշխարհային հայակական կոնգրեսին ու Ռուսաստանի հայերի միությանը, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին ստիպել հնչեցնելու ահազանգ. ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է:

Ինչո՞ւ, եւ ի՞նչ վտանգներ են թաքնված թուրքական «բարեգթության» խորքերում: Մեր զրուցակիցն է «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:


– Թուրքերը վերանորոգում են Անիի եկեղեցիները, բայց մենք դժգոհ ենք: Ավելինՙ ստորագրահավաք ենք անցկացնում: Ինչո՞ւ:

– Դժգոհում ենք, որովհետեւ արդեն յոթերորդ տարին էՙ այցելում ենք Արեւմտյան Հայաստան եւ ականատես լինումՙ ինչպես են կերպարանափոխվում մեր եկեղեցիների կամ մշակութային կոթողների մնացորդները: Այդ վերանորոգմանը համարձակվում ենք անվստահություն հայտնել: Եթե դա բարի նպատակներով է, ապա ինչու չեն ներգրավվում հայ մասնագետներ, չէ՞ որ դրանք կառուցել եւ լավագույնս կարող են վերանորոգել հայերը: (Ինչպես մենք տարիներ առաջ Երեւանի Կապույտ մզկիթի վերանորոգման գործը վստահեցինք իրանցի մասնագետներին.- խմբ.): Կարծում ենքՙ որպես իրական տերերՙ կարող ենք մասնակցել այս գործին: Նաեւ հավաստի տեղեկություններ ունենք, որ թուրքերը փորձում են Անին ներկայացնել որպես բյուզանդական կառույց: Ասենք, Անիի նախամուտքում կախված հուշատախտակի վրա գրված էՙ «Բագրատօղլի արքաներ»: Բագրատօղլի արքաներ երբեք չեն եղել: Անիի արձանագրությունները ներկայացնելիս ասում ենՙ դրանք անհետացած ժողովրդի արձանագրություններ են: Եվ սպասենք, տեսնենքՙ էլ ինչ կանեն, նոր ձայն բարձրացնե՞նք: Ես կարծում եմՙ ուշացած կլինի:

– Յոթ տարի շարունակ գնացել եք Արեւմտյան Հայաստան, բայց ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնությունը նոր ծնվեց: Եթե տարեցտարի նկատել եք հայկականի վերացումը, ինչո՞ւ մինչեւ այս քայլեր չէիք ձեռնարկում: Գուցե խնդիրն այսքան չզարգանա՞ր:

– Գուցե, բայց աշխարհում հասատ ոչ մի բան չկա: Միտքը ծնվեց հենց Անիում, երբ մենք մտանք քաղաք եւ տեսանքՙ միաժամանակ բոլոր եկեղեցիների շուրջ կառուցված են շինհրապարակներ, դրված են հաստոցներ: Միաժամանակ սկսվել է բոլոր եկեղեցիների վերանորոգումը: Անկեղծ ասածՙ դա իմ մեջ բավականին կասկած առաջացրեց, նաեւ անհանգստությունՙ ինչ նպատակ կաՙ հենց Եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ վերանորոգել Անին: Միջնաբերդում նստածՙ մտովի տեղափոխվեցի անցյալ, դիմացս կանգնեցին մեր այն արքաները, որոնք կերտեցին Անին: Եւ այդ ցավից, այդ մորմոքից ակամա բարձրաձայն ասացի ընկերներիսՙ հարկավոր է փրկել Անին:

– Ի՞նչն է Ձեզ համար կարեւոր այս նախաձեռնության մեջ:

– Կարեւոր է, որ նոր սերունդը սովորի պայքարել իր արժեքների համար, սովորի չլռել, անտարբեր չլինել: Այստեղ պայքարն ավելի շատ աշխարհի եւ մեր միջի անտարբերության դեմ է, քան Թուրքիայի: Մենք ուզում ենք մերը պաշտպանել:

– Ինչո՞ւ հենց «Միացի՛ր եւ միացրո՛ւ»:

– Որովհետեւ մենք հեշտ խոսում ենք, դժվար գործում: Մուշեղ Մամիկոնյանն իզուր չի ասել, որ հային պակասում է միանալու եւ միացնելու հոգեբանությունը: Այ, տեսեքՙ հրեաներն ինչպես են միավորվում ու միացնում. նախանձելի է: Իրենք էլ շատ մեծ ազգ չեն, իրենց պետությունն էլ մեծ չէ, բայց տեսեք, աշխարհն են տիրում: Ինչո՞վ ենք պակաս մենք. նույն արյան հնությունն ունենք, նույն խելքը, ավելին ասեմՙ մենք Հայկն ենք, իրենքՙ Բելը, բայց մենք, չգիտես ինչու, չենք կարողանում միավորվել:

– Թուրքիայի վարած այս քաղաքականությունը հանարավո՞ր է հասցնել ավելի մեղմ վիճակիՙ օգտագործելով, օրինակ, այն հանգամանքը, որ Ահմեդ Դավութօղլուի խորհրդականը հայ է:

– Իհարկե ոչ: Գնանք հարյուր տարի հետ: Հիշենք թուրքական պառլամենտում մեր պատգամավորներին. նրանք ոչնչով չօգնեցին, չէ՞: Ավելին, իրենց հավատով երիտթուրքերի նկատմամբ մեր զգոնությունը բթացրին: Միայն մեզ պիտի հավատանք: Ատելություն չունենք Թուրքիայի նկատմամբՙ գիտակցելով, որ նաեւ մեր թուլությունն էր այս ամենի պատճառը: Ու Թուրքիան թող չմոռանա, որ Բյուզանդիան ժամանակին հսկայական կայսրություն էր, չէ՞. ու՞ր է Բյուզանդիան: Նույն տարածքում էր, իմիջիայլոց, հեռու չէր: Եւ ինքը հիմա այդ տիրույթում է, ու գուցե անիծվա՞ծ է այդ տիրույթը:

– Հավատու՞մ եք Նժդեհի այն խոսքին, որ «հայրենիքները չեն կորչում»:

– Իհարկե, Նժդեհը հրաշալի է ասել: Բայց այդ միտքը նաեւ չինական ու հելլենական փիլիսոփայության մեջ է հստակ ընդգծված, ինչպես ներկայիս մետաֆիզիկ գիտության մեջ: Ի վերջո, մի մոռացեքՙ աշխարհը կառավարում է բումերանգի օրենքը: Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր. ուստի սպասենք, բայց ոչ ձեռքներս ծալած: Արդարությունը երբեք չի կորչում, եթե արդարության մարտիկները չեն մեռնում, չեն դադարում պայքարել: Ամեն պայքարի ավարտ անպայման բերում է ինչ-որ կետի:

– Ո՞վ է կանգնած Կարին Տոնոյանի կողքին:

– Ես կասեմՙ ամբողջ հայ ժողովուրդը, որովհետեւ ես նրանց մեջ եմ: Ի վերջո, նաեւ դուք, համոզված եմ:

– Ձեր սենյակն իր կահավորմամբ ու հագեցվածությամբ հիշեցրեց մի գիտահետազոտական ինստիտուտ: Այստեղ արվու՞մ են քայլերՙ գրքերի կամ ֆիլմերի թարգմանության, դրանք միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:

– Այո, իհարկե: Մի անգամ Աղթամարում թուրքական ոստիկանության հետ լուրջ բախում ունեցանք: Դա ամբողջությամբ նկարվեց, տեղադրվեց «Յութուբ»-ում, եւ աշխարհը տեսավ: Անգամ Վիլսոնի թոռն ուղերձ հղեց, որ աջակցում է մեզ եւ համարում, որ հայ երեխաներին իրենց սեփական մշակութային օջախից դուրս հանելը Թուրքիայի ամոթն է: Անասելի մեծ քանակով ուղերձներ ստացանք եւվրոպացիներից: Սա լավագույն քարոզի ձեւն է: Գիտական քարոզը միայն գիտնականների համար է, իսկ մեր հղումը մեկ օրում 11.000 դիտում ունեցավ: Բայց ինձ շատ ավելի հետաքրքրում է ոչ թե ամբողջ մարդկության, այլ մեր իսկ կարծիքը , մեր իսկ ինքնագանահատանքը, մեր իսկ ինքնաճանաչողությունը, որովհետեւ մենք դրա կարիքն ունենք: Ի վերջո, աշխարհը մեզ չի օգնել երբեք:

– Ստորագրահավաքի կազմակերպման մեջ ինչի՞ վրա ենք դնում մեր հույսը: Ինչ-որ չափով նաեւ ԱՄՆ կոնգրեսի ընդունած որոշմա՞ն:

– Ոչ, ոչ, ոչ, դա ընդամենը ինֆորմացիա է, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարագայում: Գիտե՞ք, դրանք արվում ենՙ ցույց են տալու համար մարդասիրական քայլեր: Կիրագործվեն, թե ոչ, այլ խնդիր է: Մենք ուզում ենք մեր մեջ ինքնաուժեղացմամբ զբաղվել:

– Եվ ինչի՞ կհանգեցնի դա:

– Գիտե՞ք, լավագույն միլիոնն աշխարհում սեփական հայրենիք ունենալն է: Հիմա նպատակը ցույց տալն է, որ այստե՛ղ, միայն այս մի փշուր հողի վրա կարելի է հոգու ազատություն ու հզորություն ունենալ: Յուրաքանչյուր հայ, որ ապրում է արտերկրում, ունի հոգու ընկճախտ:

– Ձեր կոչը:

– Անպայման անցնել պատմության դպրոցովՙ անկախ նրանից, թե ով ես դու մասնագիտությամբ: Մենք շատ քիչ ինքնաճանաչ ենք:

Ի դեպ, զրույցի ընթացքում տիկին Տոնոյանը նաեւ տեղեկացրեց, որ «Հայ ասպետ»-ն առաջիկայում պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնություններով: Իսկ թե ինչպեսՙ չցանկացավ վաղաժամ հայտնելՙ հիմնավորելով, որ «ժամանակից շուտ բացահայտված ամենակայուն երազանքներն անգամ տապալվում են»:

Նախորդ գրառումը

ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ` 40 ՏԱՐԻ ԱՆՑ

Հաջորդ գրառումը

ՔԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԷՆ ԵՏ ՔԱՇԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒԸ ՎԱՒԵՐԱՑՈՒԵՑԱՒ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԷՆ ԵՏ ՔԱՇԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒԸ ՎԱՒԵՐԱՑՈՒԵՑԱՒ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական