Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ` 40 ՏԱՐԻ ԱՆՑ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչ-որ մեկը, փորձելով տալ հայերիս համար ծանր կամ ողբերգական ամսաթվեր, պարզել էր, որ հունվարի 19-ին, բացի փոքրիկ գյումրեցի Սերյոժայից, զոհվել է նաեւ Մովսես Գեորգիսյանը, սպանվել է Հրանտ Դինքը, հակառակորդի դիվերսիան հետ մղած մարտում ՀՀ բանակի զինծառայող Արմեն Հովհաննիսյանը: Բոլոր այս մահերը մի ընդհանրություն ունեն` ազգային են, բոլորիս վերաբերող:

Բայց քանի որ այս պատմությունը ողջերի մասին է, թողնենք հունվարի 19-ը եւ խոսենք դրա հաջորդ օրվա` հունվարի 20-ի մասին:

Իհարկե` Բաքու: Հենց այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաքում իրականացրեցին ազգությամբ հայ բնակչության սպանդ, ուրեմն հունվարի 20-ն էլ մեզանում սգո օր է: Բայց սուգը միայն թույլերին է իր մեջ երկար պահում, անկախ սգի մակարդակից, եւ այն կրողների թվից: Պատահական չէ, որ հունվարի 20-ին, ավելի վաղ` քան Բաքվում… ճիշտ 40 տարի առաջ ինչ-որ մարդիկ, հայ երիտասարդներ ստեղծեցին ինչ-որ խմբակ, որը Բեյրութում տեղակայված Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության շենքի առջեւ պայթյուն իրագործեց. ինչո՞ւ (եւ այս պատմության մեջ ավելի կարեւոր է լինելու ինչու-ն` ինչ-ից), որովհետեւ այդ կազմակերպությունը խրախուսում էր Մերձավոր Արեւելքից այդ տարիներին ազգությամբ հայերի արտագաղթը` դեպի ավելի բարեկեցիկ երկրներ, ինչը նշանակում էր, որ Մերձավոր Արեւելքը հայաթափվում էր, ինչն էլ կարող էր նշանակել Հայոց ցեղասպանության հետքի վերացում:

Հաջորդ տարի այդ խմբակը սկսեց կոչվել Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ` ԱՍԱԼԱ: Եւ դրեց նպատակը, ոչ թե նպաստել, կամ հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ոչ թե ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռել Ցեղասպանությունից տուժած սգավոր ժողովրդի վրա, այլ` ազատագրել Հայաստանը` Միացյալ Հայաստանը: Այսինքն, այս տղաների համար «ցեղասպանություն» բառը, «ցեղասպանված լինելը» եթե ընդունելի եղավ, ապա միայն Վան մայրաքաղաքով Հաաստանն ազատագրելու տեսակետից:

Անշուշտ էլի պայթյուններ եղան, հանրահայտ «Վան» գործողությունը եղավ, բռնեցին շատերին: Ահաբեկիչ լինելու մեղադրանք առաջադրվեց, բայց Փարիզի դատարանում, որտեղ քննվում էին «Վան» գործողության կազմակերպիչներն ու իրագործողները, ֆրանսիական դատարանի նախագահը, ըստ դատավարության պահպանված արձանագրության, երբ դատախազը մեղադրյալներին դիմել է «ահաբեկիչներ» արտահայտությամբ, հայտարարել է, որ այդ մարդիկ ահաբեկիչ չեն, քանի որ «հայրենիքի համար պայքարը երբեմն ենթադրում է բռնարարքների իրականացում»: Իսկ դատարանում նստած, Ֆրանսիայի հերոս Միսաք Մանուշյանի կինն էլ տեղից կանգնել եւ հայտարարել է` «Իմ ամուսինը Գերմանիայում ակաբեկիչ է ճանաչված, բայց նա Ֆրանսիայի հերոս է, հիմա ո՞վ է նա»: Մեղադրող կողմը լռել է. ի՞նչ ասեր…

Ինչո՞ւ ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն եւ ինչո՞ւ հենց Բեյրութում: Ստեղծվեց Ցեղասպանության 60-րդ տարելիցի տարում, երբ աշխարհի երկրներից միայն մեկ-երկուսն էին` Ուրուգվայի առաջնորդությամբ, ընդունելՑեղասպանությունը, հայ ժողովուրդը լռում էր, այն պարագայում, երբ հենց Բեյրութում կար եւ գործում էր` Պաղեստինի ազատագրման բանակը: Հենց որից էլ շատ բան սովորելով, ոգեշնչվելով,նաեւ այդ բանակի գործողություններից որոշներին մասնակից լինելով հայ երիտասարդները ստեղծեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը: 40 տարի անց, երբ ԱՍԱԼԱ-ն անկախ Հայաստանի մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան համերգասրահում նույն` հունվարի 20-ին կտոնի իր 40-ամյակը, Վարուժան Կարապետյանը պետք է ասի` «Ինչո՞ւ ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն, կամ ինչպե՞ս կարող է հայ երիտասարդը գնալ գիտակցված մահվան: Իհարկե` հանուն հայրենիքի, ժողովրդի, ընտանիքի, բայց ամենակարեւորը` ինչո՞ւ: Արժանապատվության համար, դրանից դրդված: Երբ Ցեղասպանության 60-ամյա լռության տարիներին մենք հանդիպում էինք իրար` ամաչում էինք իրարից լուռ մնալու համար, մենք ստեղծեցինք Գաղտնի բանակը, որ էլ չամաչենք` իրար աչքերի մեջ նայելուց»:

…Հաջողե՞ց արդյոք ԱՍԱԼԱ-ն, եւ այո, եւ ոչ: Այո, որովհետեւ դրա ծննդից հետո, գուցե իր հետ ոչ մի կապ չունենալով, աշխարհի երկրներից ոմանք սկսեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ չհաջողվեց, որովհետեւ նախ Հայաստանի ազատագրման համար իրենց պայքարը չդարձավ համաժողովրդական պայքար, ինչը իրենք ցանկանում էին, ապա եւ Հայաստանը տակավին շարունակում է չազատագրված մնալ, ԱՍԱԼԱ-ի՛ Հայաստանը, մեր` ամբողջական Հայաստանը:

Հունվարի 20-ին` այս տարվա, Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում, ԱՍԱԼԱ-ի 40-ամյակին էին եկել հոգեւոր հայրեր, երկրապահներ` ԵԿՄ-ից, եւ կանայք, եւ երիտասարդ տղաներ, եւ աղջիկներ: Ովքեր հետո, միջոցառման ավարտին համերգասրահի բակում` Աբովյան փողոցի վրա, երգում էին եւ պարում… ԱՍԱԼԱ-ի 7 անդամներ ԵԿՄ-ի կողմից պարգեւատրվեցին Երկրապահի մեդալով: Սա նշանակում է, որ ԱՍԱԼԱ-ն երկրապահ կառույց է եղել, որ «Վան» գործողությունը, օրինակ, երկրապահ գործողություն է եղել…Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի անդամ Վազգեն Սիսլյանը, ով ավելի վաղ կարծիք է հայտնել, որ եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից, դա իր վերջը կլինի, եւ նաեւ, որ անկախությունից հետո ԱՍԱԼԱ-ն Հայաստանում անելիք չունի, իր` Երկրապահի մեդալը նվիրեց ԱՍԱԼԱ-ի զոհված ընկերներին` այն կապելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` դահլիճ բերված դրոշին:

Նախորդ գրառումը

ՍԽԱԼ ՄԵԿՆԱՐԿ

Հաջորդ գրառումը

ՎՏԱՆԳԻ ԱՀԱԶԱՆԳ. ՄԻԱՑԻ՛Ր ԵՎ ՄԻԱՑՐՈ՛Ւ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎՏԱՆԳԻ ԱՀԱԶԱՆԳ. ՄԻԱՑԻ՛Ր ԵՎ ՄԻԱՑՐՈ՛Ւ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական