Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԱՆԳ ՊԵՏՔ Է ԿԱԽԵԼ, ԱՅՆ ԷԼ` ՄԵՂԱՎՈՐԻ ՎԶԻՑ

13/02/2015
- 13 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հակամարտությունների կարգավորումն այնպիսի մի գործընթաց է, որին հասնելու համար բանակցային ծանր ու երկարատեւ քայլեր են պետք: Սակայն երբ բանակցությունները չեն տարվում շինարարության նման, որ յուրաքանչյուր քայլ հաջորդի ինժեներական ճշգրտությամբ ու հաշվարկներով, քարը քարին դրվի, կարգավորում ասվածին հասնելու ոչ մի իրական հնարավորություն լինել չի կարող:Ղարաբաղյան հակամարտության պարագայում բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Թե ինչու են հենց նրանք բանակցում, այլ հարց է, սակայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեք համանախագահող երկրների կառավարությունների ամենաբարձր մակարդակով նախաձեռնվող ու իրականացվող հանդիպումները արդյունք չեն տալիս: Իսկ արդյունք չեն տալիս, քանի որ առնվազն կողմերից մեկն ամեն հանդիպմանը, ինչպես նաեւ դրանց միջանկյալ ժամանակահատվածներում, անում են բանակցությունների տրամաբանությանը հակառակ քայլեր: Եվ այս ամենը չի փոխվում, քանի որ հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավված միջնորդները, ընդհանրապես հակամարտությունների կարգավորմամբ հետաքրքրված ներկայացող միջազգային կառույցներն ու գերտերությունները կշռադատում են ոչ թե մարդկային կյանքն ու մարդու իրավունքները, այլ սեփական շահերը:Օրերս հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով, փորձել է դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, սակայն ադրբեջանական կողմը առաքելության ներկայացուցիչներին դուրս չի բերել առաջապահ դիրքեր: Այսպիսի բան պատահել է բազմիցս, սակայն դիտարկում իրականացնելու առաքելությունն անկատար, ոչ լրիվ իրականացնելու առումով Ադրբեջանին որեւէ խոսք չի ասվում:Չի կարող փոփոխվել մի իրավիճակ, որում ոչ մեկին կոնկրետ, հստակ ու խստորեն չի բացատրվում սեփական թերացումը կամ բացթողումը: Դա չի արվում, արդյունքում փոփոխվում են այն շեշտադրումները, որոնք բնավ էլ լավ, առավել եւս խաղաղ ապագայի ցանկություններով չեն պարուրված:Ինչ-որ մի պահի, երբ սահմանին ու շփման գծում լարվածությունը մեծացել էր եւ ուղեկցվում էր գրեթե ամենօրյա զոհերով, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Կրակովում հունվարի 27-ին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ կարծես խախտեցին տարիների վատ ավանդույթը եւ կողմերի նկատմամբ հավասարակշռություն պահելու սովորամոլությունը:Հայտարարությունում, մասնավորապես, համանախագահները նշել էին, որ Մամեդյարովին խորը մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների առնչությամբ, կոչ էին արել Ադրբեջանին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին»` ձեռքի հետ մեջբերելով նաեւ Հայաստանին, թե «Մենք կոչ ենք անում նաեւ Հայաստանինՙ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»:Ադրբեջանին ուղղված կոչն ավելի խիստ, անգամ դիտողության երանգ ուներ այն դեպքում, երբ Հայաստանին կարծես առաջարկում են հանդարտեցնել իրավիճակը: Ավելին, համանախագահները Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել էին «Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին եւ մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ»: Այսինքն` համանախագահներն արձագանքել էին ադրբեջանական կողմի ինչպես քննադատությանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված մեղադրանքներին:Հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 6-ը, երբ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ փետրվարի 5-ին Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման առնչությամբ, կրկին հիշեցում է արվում սահմանային միջադեպերի ու զոհերի մասին, խիստ շեշտադրմամբ մատուցելով. «Մասնավորապես, կողմերի համար հրամայական է քայլեր ձեռնարկել` կանխելու նոյեմբերի 12-ի ուղղաթիռի խոցման կրկնությունը»:Ըստ համանախագահների, բռնություններն ու լարվածությունը էլ «ավելի են ընդգծում տեւական կարգավորման հասնելը հնարավոր դարձնող համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը»: Ուստի Նալբանդյանին առաջարկել էին ավելի մեծ ճկունություն դրսեւորել` նման բանակցություններ սկսելու համար: Նաեւ բարձրացվել էր անհետ կորածների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցը, իբր դա «վստահություն կձեւավորի կողմերի միջեւ` նպաստելով վերահաշտեցման գործընթացին»:Կրկին հին հռետորաբանությանը վերադառնալը կարծես թե ձեռք է բերում այն նույն ազդեցությունը, երբ դասարան մտած ուսուցիչը բացակաների փոխարեն հանդիմանությունները թափում է ներկա աշակերտների գլխին: Հայաստանից հնչում են հայտարարություններ, որպիսիք նախկինում չեն արվել, ավելին, անգամ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով է արդեն միջազգային հանրությանը ներկայացվում անդեմ հայտարարությունների ոչ նպաստավոր ազդեցությունը:Մասնավորապես, փետրվարի 9-ին, ընդունելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ hատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, Սերժ Սարգսյանը արտահայտել է համոզմունք, որ «Ադրբեջանի ռազմատենչ եւ ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաեւ լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն»:Այս ամենի արանքում էլ, երբ Ռուսաստանը առավելապես զբաղված է ուկրաինական խնդրով եւ ղարաբաղյան հակամարտությունից տարբեր այլ հարցերով, ամերիկյան համանախագահության կողմից հստակ ուղերձներ կան ինչպես ակտիվանալու, այնպես էլ հակամարտության կարգավորման բանակցություններում այլ շեշտադրումներ եւ ուղղություն մտցնելու առնչությամբ: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախորդ շաբաթ հայտարարեց, թե հարկ է սկսել երկարաժամկետ կարգավորմանն ուղղված բանակցություններ, կարծես ընթացող բանակցությունները այլ նպատակ պիտի ունենային:Ուորլիքը հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ը պատրաստ է կողմերին ցանկացած օգնություն ցուցաբերել: Այսինքն` նախորդ տարվա` նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու ամերիկյան փորձերը այս տարի պիտի որ շարունակվեն, թեեւ նախորդ տարին հաջողություն չբերեց այդ առումով:Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, ըստ Ուորլիքի, սեղանին են նախորդ տարվանից, բայց քանի որ համանախագահը հույս ունի, որ կողմերի համար դրանք ընդունելի կդառնան, ստացվում է, որ ոչինչ էլ այդ առաջարկներից դեռեւս ընդունված չէ:Ամերիկացի համանախագահի խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ամենաբարձր մակարդակով, հետեւաբար համանախագահները կշարունակեն իրենց միջնորդական աշխատանքները նախագահների հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ:Թե ինչ դուրս կգա` իրատես լինելու դեպքում արդեն իսկ կարելի է կանխատեսել, հատկապես, որ Ադրբեջանում այս տարին ընտրական է. աշնան վերջին Ադրբեջանում «նոր» խորհրդարան են ընտրելու, որը թեեւ Ալիեւ կրտսերի համար ադրբեջանական ներկա իրողությունների պարագայում լուծելի խնդիր է, բայց հոգսաշատ է լինելու` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացմանը միջազգային կառույցների ու տարբեր պետությունների բացասական արձագանքները:Իսկ մինչ այդ, փետրվարի 15-ին Բաքու եւ 17-ինՙ Երեւան նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան` նախագահների հանդիպում կազմակերպելու ակնհայտ օրակարգով:
 
Նախորդ գրառումը

ԳԱԼԻՊՈԼԻԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ԱՐՄԵՆՈՑԻԴԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԴՐԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՄՆԱՆՔ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ …

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԴՐԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՄՆԱՆՔ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ...

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական