Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸՙ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արագ են անցնում այն ժամանակները, երբ բարեկամի կամ ընկերոջ տուն այցելելիսՙ տան երեխաները դիմավորում էին հյուրին կամ հյուրերին, նստում հետները, հետեւում մեծահասակների խոսակցությանը, իսկ խնդրելու դեպքումՙ արտասանում, երգում կամ նվագում: Հիմա նրանք հազիվ են հայացքով դիմավորում մեզ: Հիմա նրանք գերզբաղված են, գերուշադիրՙ հակված իրենց պլանշեթին, սմարտ-ֆոնին կամ նոթբուքին: Աչքերը կենտրոնացրած ձեռքի գերժամանակակից սարքին, մատիկներըՙ աջ ու ձախ շարժումների վրա: Նրանք մեր նոր սերունդն են, ինտերնետի՛ սերունդը:

Դա լա՞վ է, թե՞ վատ:

Անշուշտ ես չէ, որ պիտի թվարկեմ համացանցի հրաշալի առավելությունները: Սակայն, ինչպես շատ-շատերը, ինքս էլ մտահոգ եմ համացանցի անպատեհություններով, վնասակար եւ նույնիսկ վտանգավոր ազդեցությամբ:

Առաջինըՙ ինտերնետից կախվածությունը: Շատ երեխաներ չեն կարողանում կտրվել համակարգչից: Ժամերով անշարժ դրանով զբաղվելու ֆիզիկական վնասակարությունից բացի, ինչպես նշում են հոգեբան-մանկավարժները, համակարգիչը կարծեք փոխարինում է նրանց ուղեղին: Միեւնույն երեխան առանց համակարգչի եւ համակարգչովՙ բոլորովին տարբեր են իրարից:

Երկրորդՙ հոռի ազդեցությունները: Մասնագետներն այս պարագայում հիշեցնում են անչափահասների ֆիզիոլոգիական առանձնահատկություններից մեկը: Ըստ նրանցՙ անչափահասի մոտ դեռեւս հասունացած չէ կշռադատելու, սեփական ցանկությունն ու դրանից բխած արարքները զսպել-արգելակելու կարողությունը, որը պարտականությունն է ուղեղի նախաճակատային կեղեւի եւ որը առողջ երեխաների մոտ մինչեւ 20 տարեկան դառնալը դեռեւս լրիվ կազմավորված չի լինում: Այլ խոսքովՙ երեխաներն ու պատանիները դյուրավ ընկնում են ազդեցությունների տակ: Համակարգչից կախվածության մեջ գտնվող անչափահասը, մանավանդ տպավորվող անչափահասը, կարող է ընկնել համացանցով մատուցվող հոռի նյութերի ազդեցության տակ, առանց իրեն հաշիվ տալու հետեւանքների մասին:

Ու որպեսզի խոսքս մերկապարանոց չթվա, հիշեմ Մ. Նահանգների Ուիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքի արվարձաններից մեկում 2014 հունիսի 5-ին պատահած սարսափելի դեպքը, որի մասին առայսօր խոսում են ամերիկյան լուրջ լրատվամիջոցները: Այդ օրը 12 տարեկան երկու աղջնակներՙ Մորգան Գեյզերն ու Անիսա Ուեյերը, խաբեությամբ անտառ են տանում իրենց տարեկից ընկերուհուն եւ դանակով 19 անգամ ծակծկում նրա մարմինը: Բարեբախտաբար երեխան չի մահանում: Մի հեծանվորդ նրան փրկում էՙ ահազանգելով շտապօգնությանը: Փոքրիկ ոճրագործուհիներին սպասում է մինչեւ 65 տարվա կալանք:

Պատճա՞ռը քստմնելի այդ արարքի. ինտերնետային սարսափ պատմություններից մեկը, որի հերոսը սարքովի մի կերպար է, այլանդակ մի հրեշՙ Սլենդըր Մեն (Slender Man) անվանյալ: Վտիտ, բարակ, բարձրահասակ, անդեմ ու սեւազգեստ մի հրեշ, որի ձեռքերը երկարում են ցանկացած չափով եւ որը հպատակեցնում է դիտողին, խրախուսում կամ պատժում ըստ կամս: Պարզվում էՙ ոճրագործ աղջնակներն իրենց ընկերուհուն դանակահարելով ցանկացել են իրենց հավատարմությունը փաստել Սլենդըր Մենին…

Գուցե ոմանք առարկենՙ Ամերիկան մեծ երկիր է, ամեն արտառոց բան էլ կարող է պատահել այնտեղ: Այո, բայց…

Բայց նկատի ունենալով նման երեւույթների դեմ մեր երկրի, այս պարագայումՙ մեր երեխաների անպաշտպանվածությունը, կարծում եմ, որ մեր հասարակությունն ու պետությունը պետք է լրջորեն մտահոգվեն անչափահասի վրա համացանցի տիրապետության խնդրով, դրա հետեւանքներով: Այս կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի միայնակ ջանքերը անբավարար են: Անհրաժեշտ է հասարակության լայն իրազեկվածություն:

Անջրպետը արագորեն մեծանում է ծնողների ու երեխաների միջեւ, իրական ու վիրտուալ աշխարհների միջեւ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«ԴԱՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐԸ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱՅԽԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑԱԿԱԹՎԱԾԻՑ ՀԵՏՈ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական