Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին հաջորդած ճեպազրույցում նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արել է հնարավոր ամեն ինչ և շարունակում է անել հնարավորը՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

«Հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,-ասել է նա։