Հարավաֆրիկյան Հանրապետությունում ինքնաթիռն օձի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը։
Օդաչու Ռուդոլֆ Էրազմուսի փոխանցմամբ՝ հարկադիր վայրէջքի որոշում է կայացրել այն բանմից հետո, երբ օդանավի սրահում՝ իր նստատեղից մեկի տակ, կոբրա է նկատել։
«Ես չորս ուղևորների հետ էի թռչում, երբ հանկարծ ոտքերիս վրա տարօրինակ սառնություն զգացի։ Ցած նայելով՝ տեսա, որ արաքայական կոբրա է, որի թույնը մարդուն կես ժամվա մեջ կարող է սպանել»,- պատմել է օդաչուն։
Օդաչու Էրզամուսը կապի միջոցով հայտնաբարած «գտածոյի» մասին տեղեկացրել է օդանավակայանի աշխատակազմին, ինչից հետո նրան թույլատրել են մոտակա մեկ այլ օդակայանում վայէջք կատարել։
Ս․Վ․