Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտական աստիճաններ ունեցողներին կենսաթոշակի հավելավճարի հարցի մասին

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, որ կյանքը մեծ թվով բարդություններ ու լուծումներ պահանջող ընթացք է, վիճարկման ենթակա չէ: Այդ պատճառով էլ մարդիկ ապրում են, արարում, որ այդ խնդիրները հնարավորինս հեշտ ու արագ լուծեն: Հենց հաջողվում է, կյանքն ավելի թեթեւ ու հանդարտ ընթացք է ստանում: Իսկ այդ խնդրալուծումների հանրագումարը դրսեւորվում է մի քանի չափանիշներով՝ լավ ընտանիք, խելացի ու կիրթ երեխաներ, նյութական բարեկեցություն եւ այլն: Աշխատանքային բնագավառում դա արտահայտվում է այն ձեռքբերումներով, որոնք պետության կողմից արժեւորվում են համապատասխան գնահատականով կամ այլ կերպ ասած՝ կենսաթոշակ նշանակելով: Հենց այդ մասին էլ ցանկանում եմ ընթերցողի հետ կիսել իմ մտորումները:
Ավագ սերնդի ներկայացուցիչ եմ: Հաշվապահությունից ու հաշվարկներ կատարելուց շատ հեռու եմ եւ չեմ էլ  պատկերացնում, թե ինչպես է հաշվվում կենսաթոշակի չափը: Սակայն տարիների ընթացքում սեփական դիտարկումների արդյունքում վստահաբար գիտեմ, որ գրեթե բոլոր բնագավառներում տարատեսակ աստիճաններն էական նշանակություն ունեն նաեւ կենսաթոշակը հաշվարկելու ժամանակ ու դա միանգամայն տրամաբանական է եւ ճիշտ: Օրինակ՝ գիտեմ, որ նույն չափի աշխատանքային ստաժի դեպքում շարքային զինվորականին կամ ոստիկանին անհամեմատ քիչ թոշակ են նշանակում, քան սպայակազմին եւ էլ ավելի շատ՝ քան գեներալներին: Ինչո՞ւ, որովհետեւ թոշակի անցնելուց հետո էլ այդ նույն գեներալը չի դադարում գեներալ լինելուց, այլ ուղղակի դառնում է պաշտոնաթող գեներալ: Կամ որ նույնն է, աշխատանքային գործունեության ընթացքում բավականին բարձր վարձատրվող դատավորներն ու դատախազները թոշակի անցնելուց հետո էլ անհամեմատ բարձր թոշակ են ստանում:

Բայց արի ու տես, որ այդ ամենը գիտության բնագավառին բոլորովին չի վերաբերել: Ստացվել է (այսօր էլ նույնն է), որ եթե գիտության դոկտոր ես կամ թեկնածու ու թոշակի ես անցնում, այլեւս ոչ մեկն ես, ոչ մյուսը, եւ թոշակը հաշվարկվում է այն ընդհանուր հիմունքներով, ինչպես սովորական բանվորի կամ այլ բնագավառի շարքային աշխատավորի դեպքում: Ավելի կոնկրետ, ինքս գիտությունների դոկտոր պրոֆեսոր եմ, տասներեք ծավալուն մենագրությունների, երկուհարյուր գիտական եւ վեցհարյուրից ավելի հրապարակագրական-վերլուծական հոդվածների հեղինակ: Մենագրություններիս եւ հոդվածներիս մի մասը լույս է տեսել արտասահմանում, նաեւ՝  օտար լեզուներով: Գիտական զեկուցումներով հանդես եմ եկել մի շարք երկրներում եւ ներկայացրել հայրենի գիտության ձեռքբերումները: Իսկ թոշակի անցնելու ժամանակ այնպիսի տպավորություն ունեցա, որ ո՛չ գիտական կոչումներն ու աստիճանները եւ ո՛չ էլ գիտական վաստակն այս դեպքում որեւէ արժեք չունեն, քանի որ թոշակի չափի հաշվարկը կատարվեց ընդհանուր հիմունքներով եւ որեւէ նշանակություն չունեցան ողջ կյանքում տքնաջան աշխատանքով ստեղծած արժեքները: Ավելին, իմ ռոճիկին այսօր գումարվում է հիսուն հազար դրամ հավելավճար գիտության դոկտորի աստիճանի համար, իսկ թոշակը հաշվարկելու ժամանակ դրա մասին խոսք անգամ չեղավ:

Համաձայնեք, որ իսկապես ցավոտ է եւ ինչ-որ տեղ՝ շատ անարդար ու վիրավորական: Ուսանողներին դասավանդում ես, նրանք դատավոր ու դատախազ, գեներալ են դառնում եւ ամենաքիչը տասն անգամ բարձր թոշակ են ստանում, քան նրանց ուսուցանողը: Թող ստանան, դեմ չեմ, ընդհակառակը՝ ողջունում եմ, բայց արդյո՞ք  դա խնդրի արդարացի լուծում է:

Արդեն քանի տարի է այդ մասին բարձրաձայնվում է: Ավելին, արդեն տեւական ժամանակ է, որ ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը եւ չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Դրանում ասված է, որ կարգավորվում են «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով (https://www.e-draft.am/projects/4206) գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները: Ասված է նաեւ, որ դրամական վճար տրամադրվում է յոթանասուն տարին լրացած, ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում եւ (կամ) բուհերում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար եւ այլեւս ընդգրկված չեն ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում: Ընդ որում, նախագծով նաեւ գիտական աստիճանի համար ամենամսյա վճարի չափը սահմանվում է ցմահ, գիտական աստիճանի համար տրամադրվող ամենամսյա հավելավճարների չափով՝ գիտությունների դոկտորի համար՝ հիսուն հազար, գիտությունների թեկնածուի համար` քսանհինգ հազար ՀՀ դրամ:

Նախագծում նաեւ ասված է, որ դեռեւս 2000 թվականին ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ պետությունը, գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի, տալիս է հավելավճար, որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը: Անցել է քսաներեք տարի, եւ չնայած հարցը երկար տարիներ եւ բազմիցս քննարկվել է ՀՀ կառավարությունում, սակայն մինչեւ օրս համապատասխան կարգ սահմանված չէ: Չգիտես էլ ինչ ասես ու ինչպես մեկնաբանես: Ուղղակի այս դեպքում մնում է մեկ բան՝ հուսալ, որ մեր երկրի իշխանությունները եւս վերջապես գործնականում կհասկանան ու իրապես կգնահատեն գիտնականին ու գիտության դերը եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ: Կյանքի կկոչեն այն հիմնադրույթը, որ սրընթաց զարգացող աշխարհում անհնար կլինի առանց գիտության: Ինչպես նաեւ, որ գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը, աշխատողների որակավորման բարձրացումը, գիտնականների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը եւ գիտության ֆինանսավորման բարձրացումը ոլորտի երիտասարդացման եւ մրցունակության բարձրացման հիմնական գործիքներն են եւ բխում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից: Հարկավոր է ընկալվի նաեւ, որ գիտնականը նախ եւ առաջ մարդ է, կենսաբանական էակ, ունի պահանջմունքներ, որոնցից մեկն էլ ապահովված ու իրապես գնահատված ծերությունն է եւ գործնական քայլեր կատարվեն այդ ուղղությամբ:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոսվածքի ուսումնասիրությունն ամբողջացավ

Հաջորդ գրառումը

Կապույտի հորիզոններում

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կապույտի հորիզոններում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական