Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպում են անցկացնում Կրեմլում. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Միջոցառման բաց հատվածում Ռուսաստանի նախագահը նշել է երկրների հաջող աշխատանքը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության եւ տնտեսության գծով: Լուկաշենկոն, իր հերթին, հայտնել է գրեթե 80 տոկոսով միութենական 28 ծրագրերի իրականացման մասին: