Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՏՔՈՎ` ՄՈՍԿՎԱ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած երեքշաբթի օրը 76-ամյա ջավախցի Գրիշա Տեփոյանը դուրս է եկել իր տնից ու բառիս բուն իմաստով քայլերն ուղղել դեպի Մոսկվա: Ինչպես Գրիշա պապիկն է ասել` ինքը ցանկանում է ոտքով հասնել Մոսկվա` հանուն Հայրենական պատերազմում զոհված բոլոր հայերի, այդ թվում իր հոր եւ հորեղբոր: «Արդեն հաշվարկել եմ. եթե երեքշաբթի օրը դուրս գամ, մայիսի 8-ին կհասնեմ Մոսկվա, ծաղիկներ կդնեմ Անհայտ զինվորի գերեզմանին եւ կմասնակցեմ մեծ շքերթին»,- ասել է Գրիշա պապն ու շարունակել. «Երկու տարի պատրաստվել եմ այս քայլն անելու համար: Ամեն օր 30կմ քայլել եմ եւ ոչ մի առողջական խնդիր չեմ ունեցել: Բժիշկն էլ ասել է, որ եթե գլխացավ չեմ ունեցել, ուրեմն կհաղթահարեմ Մոսկվայի ճանապարհը նաեւ»:

Քաջառողջություն եւ տոկոնություն ենք մաղթում նվիրյալ պապիկին եւ հույս հայտնում, որ Վերին Լարս` միջպետական ճանապարհը, եթե անգամ այդ պահին փակ լինի, հատուկ կբացեն Գրիշա պապիկի համար:

Եթե, ապա…

Պատասխանելով կայքերից մեկի հարցին,թե պե՞տք է արդյոք Արցախում տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Պաշտոնական Ստեփանակերտը տեսականորեն չի բացառում խաղաղապահ ուժերի տեղակայումը: Բայց դրա համար պետք են հետեւյալ պայմանները. պետք է հակամարտությունը վերջնականապես կարգավորվի, Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, Արցախի Հանրապետությունը այդ ժամանակ եւս կճանաչի Ադրբեջանի անկախությունը, կարգավորվում են բոլոր խնդիրները` այդ թվում սահմանային»:

Այս պայմանները բավարարելու դեպքում, սակայն, տեսնես ո՞վ կցանկանա իր խաղաղապահ ուժերը տեղակայել Արցախում, ի՞նչ նպատակով, մարդիկ լավ էլ խաղաղ ապրելիս կլինեն էլի:

Ամենաուժեղ բանակը

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի բանակը Եվրոպայում 5 ուժեղագույններից մեկն է: «Ես կարող եմ վստահաբար հայտարարել, որ մեր բանակը աշխարհամասի ուժեղագույն 5 բանակներից մեկն է»,-հայտարարել է Պորոշենկոն` Ուկրաինայի պաշտպանության ազգային ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ:

Մի բան ակնհայտ է, ուկրաինական բանակը հաստատ 5, անգամ 4 ուժեղագույններից մեկն է, բայց ոչ թե աշխարհամասում, այլ Ուկրաինայի ներսում:

Դուք հայ չեք

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով հայտնի է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հրաժարականի իր պահանջով, հայտնի դառնալու նոր քայլ է կատարել: Քաղաքապետը դատի է տվել պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատին, քանի որ վերջինս, այն բանից հետո,երբ Գյոքչեքը պահանջել է փոխվարչապետի հրաժարականը, ասել է.«Գյոքչեքը հայ է: Մայրաքաղաքը հանձնել են հայի: Ափսոս»: Գյոքչեքի փաստաբանը դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ.«Ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված մեկի հանդեպ նման գարշանք պարունակող իմաստով օգտագործվող այդ բառն ասելը անձնական վիրավորանք է, մենք դատի ենք տալիս Հայկո Բաղդատին եւ պահանջում ենք նրանից 10 հազար լիրա»:

Անկախ դատարանի կայացրած վճռից, ուզում ենք հանգստացնել ինչպես քաղաքապետ Գյոքչեքին ու նրա փաստաբանին, այնպես էլ Հայկո Բաղդատին, վստահեցնելով վերջիններին, որ նրանցից ոչ ոք հայ չէ. մենք մեզ հերիք ենք:

Բոլոր կողմերից` հայերը

Բուլղարիայի Հասկովո քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր` ուրբաթ օրը կքննարկի տեղացի հայ մեծաթիվ բնակչության առաջարկությունը` քաղաքի զբոսայգին վերանվանել` «Հայեր»: Այս հավանականությունը արդեն իսկ արժանացել է Թուրքիայի ընդվզմանը: Պլովդիվում գործող թուրք հյուպատոս Ալփեր Աքթաշն արդեն իսկ հանդիպել է Թուրքիայի արեւմտյան սահմանից 80կմ հեռավորության վրա գտնվող Հասկովոյի քաղաքապետ Գեորգի Իվանովի հետ` պահանջելով, որ այգին ոչ մի կերպ չստանա «Հայեր» անունը: Այդ հանդիպումից հետո քաղաքապետ Իվանովը տեղական «Տրուդ» պարբերականին հայտնել է, որ իրենք իրենց քաղաքի զբոսայգուն անուն տալու համար այլ պետությունների թույլտվության կարիքը չունեն:

Նկատենք, որ եթե այսօր Հասկովոյի քաղաքային խորհուրդը որոշում կայացնի զբոսայգին անվանել «Հայեր», ինչը որեւէ կասկած չի հարուցում, ապա կստեղծվի մի բավականին ուշագրավ իրավիճակ. Թուրքիան, ինչպես արեւելքից, այնպես էլ արեւմուտքից շրջապատված կլինի հայերով:

Նաեւ Պինտոն

Հինգշաբթի օրը իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանն իր լիագումար նիստում միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես նշված է որոշման նախագծում. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը եւ դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարին, որի ընթացքում սպանվեցին 1,5 մլն քաղաքացիներ եւ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը»:

Հիշեցնենք, որ Իսպանիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դա արել է Թագավորության մաս կազմող Կատալոնիայի ինքնավարության խորհրդարանը, այժմ` նաեւ Պինտոն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ԻՆՔՆԱՍՊԱ՞Ն Է ԵՂԵԼՙ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԻՐ ՀԵՏ ԶՈՀԵԼՈ՞Վ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ԻՆՔՆԱՍՊԱ՞Ն Է ԵՂԵԼՙ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԻՐ ՀԵՏ ԶՈՀԵԼՈ՞Վ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից գովերգում էր թուրքական հետախուզության ստեղծած անվտանգության ճարտարապետությունը (հիշեցնենք, որ այս շաբաթ...

ԿարդալDetails

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական