www.inhomage.com-ում Գրանցեք ձեր զոհված հարազատների անունները
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս օրերին, հաշվի առնելով, որ մեր 1,5 միլիոն անմեղ զոհերը չունեցան իրենց տապանաքարերն ու գերեզմանները եւ այն, որ Թուրքիան ամենատարբեր ձեւերով շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էսքիյանը կոչ է անում բոլորին այցելել 2005-ին իր կողմից ստեղծված «www.inhomage.com» կայքը եւ առցանց գրանցել մեր պապենական հողերում զոհված իրենց հարազատների, ծանոթների անուններըՙ հավերժացնելու համար նրանց հիշատակը: Դրան հետեւելու են ճանաչման եւ փոխհատուցման գործընթացները: Նախաձեռնությունը վայելում է Շառլ Ազնավուրի պաշտպանությունը: