Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ալիևը վատաբանել է Ֆրանսիային

Իլհամ Ալիեւը հերթական անգամ մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին` հօգուտ Հայաստանի կողմնակալության մեջ, որոնք, նրա խոսքերով, մտադիր չեն եղել «վերադարձնել Լաչինի շրջանը»։

Ադրբեջանի նախագահը դժգոհություն է հայտնել, մասնավորապես, Ֆրանսիայից։

«Եվրախորհրդարանը մի շարք բանաձեւեր է ընդունել` ընդդեմ Ադրբեջանի, սա հայամետ, կոռումպացված և հակաադրբեջանական խմբի աշխատանք է, և ֆրանսիացի պատգամավորներն այս գործընթացում առաջատար դեր են խաղում»,- ասել է Ալիևը։