Արցախի երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և պահպանում հրադադարի ռեժիմը․ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.
Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն են իրականացնում երեք երթուղիներով։
Գորիս-Ստեփանակերտ երթուղու ռուսական խաղաղապահ զորախումբը մարդասիրական բեռներով ուղեկցել է ավտոշարասյունը։
Ստեփանակերտի մանկատանը և դպրոցում անցկացվել է մարդասիրական ակցիա, բաժանվել են սննդի փաթեթներ։