Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԱՄՄԵՐԹԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

24/04/2015
- 24 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Անահիտ Հովսեփյան, Բեռլին

Ապրիլի 24-ին ժամը 9-ին սկսված ու մոտ 2 ժամ տեւած նիստը բացելով Բունդեսթագի նախագահ Լամմերթը, որ հայտնի է հրաշալի ու զուսպ հռետորիկայով, այսօր է՛լ ավելի առանձնացավՙ իրավաբանական բարդ ու երկարաշունչ ձեւակերպման փոխարեն նախապատվություն տալով պարզ ընդարձակ նախադասությամբ իր դիրքորոշումը շարադրելուՙ գերմաներեն հստակ ձեւակերպեցՙ «այն, ինչ օսմանյան կայսրությունում պատահեց, ցեղասպանություն էրՙ Voelkermord եւ 20-րդ դարում վերջինը չեղավ»։ Այնուհետ ներկաներին հիշեցրեց ցեղասպանության միջազգային իրավական սահմանումըՙ ողջ ազգի կամ դրա մի մասին կանխամտածված բնաջնջում։ Նրանից առաջ ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Դաշնային նախագահ Գաուքն էր նույն բառեզրը գործածել, իհարկե շարադասությունն ու կետադրական նշաններն առավել ծանրաբեռնում էին նրա իմաստային տեսակետից նույն ուղերձըՙ ցեղասպանություն էր։ Անցյալում պատահածի առումով գերմանացիներս որեւէ մեկին ուսուցանելու իրավունք չունենք, բայց մեր փորձառությունից ելնելով կարող ենք այլոց քաջալերել, որ իրենց պատմությունը վերանայեն, նույնիսկ այն ժամանակ, երբ այն ցավ է պատճառում, ասաց նախագահ Լամմերթը։ Այնուհետ Բունդեսթագի նախագահը հստակեցրեց իր վերաբերմունքը կոալիցիայի հայցադիմումի առնչությամբ, որտեղ թեպետ ցեղասպանություն բառեզրին հղում է արված, բայց հստակ արտահայտության պակաս կա։ Նույն քննադատությունը հնչեցրին Բունդեսթագի ուրիշ պատգամավորներ։ Սոցիալ դեմոկրատական պատգամավոր Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարության հատուկ բանագնաց Գերնոտ Էրլերը հորդորեց Թուրքիային եւ Հայաստանին շարունակել հաշտեցման գործընթացը։ Բայց մյուս բանախոսներն առավել կենտրոնացան Թուրքիայի եւ որ առաջնային դարձավՙ Գերմանիայի համապատասխանատվության ու մեղսակցության վրա։ ՔԴ-ՔՍ Միությունը ներկայացնող պատգամավոր Քրիստոֆ Բերգները, Ձախերի կուսակցությունից Ուլլա Յելփկեն, Կանաչների առաջնորդ Չեմ Էոզդեմիրը ծանր քննադատություն հնչեցրին Դաշնային կառավարության բառընտրության, բառերի ճկուն պահմտոցիի վերաբերյալՙ ամոթալի նկատելով կառավարության նման պահվածքըՙ շեշտելով, թե պատմական իրադարձությունների ճանաչումը հայերի եւ թուրքերի միջեւ իրական հաշտեցման նախապայմանն է։

«Կարծում եմՙ Բունդեսթագի այսօր ելույթ ունեցող պատգամավորներըՙ թե իշխող կոալիցիայից, թե ընդդիմությունից բավական հստակ ձեւակերպումներ տվեցին, ըստ այդմՙ հիմա հայցադիմումը կուղարկեն Բունդեսթագի արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների հանձնաժողովին, որտեղ իշխող կոալիցիայի ներկայացրած հայցադիմումի տարբերակում, հուսանք, դեռ հնարավոր ուղղումերն ու հստակությունը կմտցնեն», քննարկման ավարտին մեր հետաքրքրությանն ի պատասխան փոխանցեց Բեռլինում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Աշոտ Սմբատյանը։ «Մինչեւ հիմա կարո՞ղ ենք գոհ լինել» մեր հարցին էլ պարոն Սմբատյանը պատասխանեց, թե այն տեսակետից, որ դեռ կարելի է որոշ ձեւակերպումների ճշգրտումներ անել, այո՛»։

Ապրիլի 24-ի նիստով Գերմանիայի ժողովրդավարության մարմինըՙ Բունդեսթագը հաստատեցՙ գերմանական փիլիսոփայության մտքիՙ ազատ ոգի կերտելու մեծ ժառանգությունը հռետորական այնպիսի ավանդույթներ է ձեւավորել, որ ականջ է շոյում։ Իսկ իրավական ձեւակերպումները, որի հստակությունը զգացնել տվեց հատկապես Բունդեսթագի նախագահ Լամերթի խոսքի լուսարձակը, ոչ միայն հայերիս, նաեւ ասորիներին, հույներին երաշխիք է տալիս, որ Բունդեսթագը հայտարարության կամ բանաձեւի վերջնական տեսքը հենց այս ոգու կնիքով է վավերացնելուՙ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անշրջելի դարձնելով, այն Հիշողության եվրոպական մշակույթ ներմուծելով, ժողովրդավարության ու արդարադատությանՙ թելադրող պետության կնիք դնելով։

Ինչպես հաղորդվեց, փաստաթուղթը Բունդեսթագ կվերադառնա մինչեւ ԳԴՀ օրենսդիր մարմնի ամառային ընդմիջում։ Հավելենք միայն, որ առայժմ հայտնի է միայն թուրքական մամուլի կարծր քննադատությունը նախագահ Գաուքի ապրիլի 23-ի ելույթի առնչությամբ, Բունդեսթագի այսօրվա նիստի վերաբերյալ որեւէ հայտարարություն ծանոթ չէ։

Բունդեսթագի նիստին մեր խոշորացույցով հայացքը, ինչպես նաեւ Չեմ Էոզդեմիրի հետ մեր բացառիկ հարցազրույցըՙ «Ազգի» առաջիկա համարում։

Նախորդ գրառումը

ՅՈԱԽԻՄ ԳԱՈՒՔԸ ՀՈՒՇԵՑ ԽԱՎԱՐԸ ՑՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական