Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմությունը ճիշտ է արել, որ համաձայնել է իր կողմից ՄԻՊ-ի թեկնածու առաջադրել. Էդգար Ղազարյանն արժանի թեկնածու է. Լարիսա Ալավերդյան

28/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան էլ իշխանությունն ԱԺ-ում որակական մեծամասնություն ունի, և մտավախություն կա, որ կարող է դեմ քվեարկել, այնուամենայնիվ արժեր, որ խորհրդարանական ընդդիմությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում կատարեր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ՄԻՊ-ի թափուր պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրմանը։

«Ես, ժամանակին լինելով պատգամավոր, ևս առաջադրվել եմ՝ զրո տոկոս հավանականությամբ։ Մինչև անգամ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ինձ ձայների չեն արժանացրել։ Դա ամբողջովին քաղաքական որոշում է։

Հիմա, ինչո՞ւ եմ կարծում, որ ընդդիմությունը ՄԻՊ-ի թեկնածու պետք է առաջադրեր. որովհետև այսպիսի դեպքերում է, որ հասարակությունը ծանոթանում է՝  ինչով են կոնկրետ հարցերում տարբերվում ընդդիմության և իշխանության մոտեցումները։

Կարծում եմ՝ ընդդիմությունը ճիշտ է արել, որ համաձայնել է իր կողմից թեկնածու առաջադրել՝ նույնիսկ հասկանալով, որ նա չի ընտրվելու, և ես այդ առումով ողջունում եմ ընդդիմությանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը շեշտեց՝ Էդգար Ղազարյանը լիովին արժանի թեկնածու է՝ ազնիվ, նրա մոտեցումներում արտացոլվում են, հայ հասարակության շահերը և մինչև անգամ վիճակը։

«Չեմ կարծում, որ թեկնածուն սխալ է ընտրված։ Էդգար Ղազարյանն արժանի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու լինել»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԹՄՄ ցավակցությունը՝ Երվանդ Ազատյանի մահվան առթիվ

Հաջորդ գրառումը

Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը ցավակցում է Երվանդ Ազտյանի մահվան կապակցությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը ցավակցում է Երվանդ Ազտյանի մահվան կապակցությամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական