Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՔԻՉ ՉԷԻՆ Made in Armenia-ՈՒՄ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որո՞նք էին այս ցուցահանդեսի առանձնահատկությունները

«Մերիդիան» Էքսպո կենտրոնում ապրիլի 26-28-ը տեղի ունեցած «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) եռօրյա ցուցահանդեսը տարբերվեց մինչ այժմ Հայաստանում կազմակերպված բոլոր ցուցահանդեսներից մի շարք առումներով:

Առաջին հերթինՙ այդ ցուցահանդեսին մասնակիցների թիվը մեծ էր: Մեր արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը (սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական եւ հանքային ջրեր, գինի, կոնյակ եւ գարեջուր, ծխախոտ, թեթեւ արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ եւ ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն եւ ժամագործություն, հանքարդյունաբերություն եւ մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն) ներկայացնում էին շուրջ 330 ընկերություններ : Նման քանակի ընկերությունների մասնակցությամբ դեռեւս ոչ մի ցուցահանդես տեղի չէր ունեցել Հայաստանում:

Երկրորդ` ցուցահանդեսին մասնակցում էին բացառապես տեղական արտադրողները եւ այն նախատեսված էր ներկայացնելու Հայաստանի արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները: Արտերկրի, այսինքն ներմուծման նպատակով իր արտադրանքը ցուցադրող ընկերություններ չկային:

Երրորդ` նախկինում կազմակերպված ցուցահանդեսներից ոչ մեկը չի անցակցվել նման մեծ տարածքում եւ նման պայմաններում: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքը ցուցահանդեսին հնարավորություն էր տալիս լավագույնս ներկայացնելու ընկերությունների արտադրանքը: Հայկական խմիչքներ, բազամազան սննդատեսակներ, հագուստի տեսականի, շինանյութեր, ծրագրային եւ ինժեներական արտադրանք, ոսկերչական զարդեր, հուշանվերներ, դեղեր եւ այլ ապրանքներ այցելուներին ներկայանում էին ընդարձակ, լավ լուսավորված, ժամանակակից հարմարություններ ունեցող տաղավարներում:

Չորրորդ` «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) էքսպոն անց կացվեց այն ժամանակ, երբ Հայաստանում էին ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մեր երկիր ժամանած բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, որոնց համար դա հնարավորություն էր ծանոթանալու Հայաստանի արտադրական հնարավորություններին:

Հինգերորդ` ցուցահանդեսն անց էր կացվում արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում եւ հիմնական նպատակներից էր հայաստանյան ընկերությունների արտահանման հնարավորությունների խթանումը: Ցուցահանդես այցելեցին երկրի նախագահն ու վարչապետը: Այն կազմակերպել էին էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Միաժամանակ հարկ է նշել, որ միայն մեկ ցուցահանդեսով չեն լուծվի ոչ արդյունաբերության աջակցության, ոչ էլ արտահանման խրախուսման խնդիրները : Պարզապես այս ցուցահանդեսը պետք է դիտարկել արդյունաբերության զարգացման աջակցության պետական քաղաքականության քայլերից մեկը: Կարելի է ենթադրել, թե ինչ հեռանկարներ կբացվեին մեր արտադրողների համար, եթե հաջողվեր նմանատիպ ցուցահանդես կազմակերպել Ռուսաստանի, Չինաստանի, Մերձավոր Արեւելքի կամ այլՙ սպառման մեծ ներուժ ունեցող երկրների որեւէ խոշոր քաղաքում: Բնական է, որ մասնակիցների թիվը 300 չէր լինի եւ դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ ոչ բոլորն են պատրաստ արտահանման, բայց գոնե 30-40` արտահանման որակական եւ քանակական չափանիշներ ապահովող ընկերությունների համար կարելի է նման միջոցառում կազմակերպել:

Այս ցուցահանդեսը կարող էր նաեւ ավելի մարդաշատ լինել, նկատի ունենալով վերեւում նշած բազմաթիվ հյուրերի առկայությունը Հայաստանում այդ օրերին: Թեեւ կազմակերպիչները նշել էին, որ ավտոբուսներով տեղափոխելու են ցուցահանդեսին այցելել ցանկացողներին, բայց այդ մասին բավարար իրազեկում չեղավ եւ քչերն իմացան: Ավելին, կարելի էր կազմակերպել Հայաստանում գտնվող օտարերկյա մեր հայրենակիցների եւ այլազգիների խմբերով այցելություններ : Ցուցահանդեսի արդյունավետությունը էապես ավելի բարձր կլիներ այդ դեպքում: Ինչեւէ: Հուսանք հաջորդ անգամ այս հանգամանքները հաշվի կառնվեն:

Ինչ մնում է բուն ցուցահանդեսին, ապա հիմնական տպավարությունն այն է, որ հակառակ հոռետեսական տրամադրություններին, մեր երկրում ստեղծվում են տեղական նորանոր արտադրություններ ամենատարբեր ոլորտներում: Որքան էլ զարմանալի կարող է թվալ, վաղուց ստեղծված եւ հայտնիների շարքում, բավականին շատ նոր արտադրական ընկերություններ կային Made in Armenia ցուցահանդեսում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՆ ՈՒ ՈՒՂԵՂՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿՏԱ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՉՈՐՍ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿՏԱ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՉՈՐՍ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական