Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանցիների հոսքը փոխում է կյանքն այն երկրներում, որոնք նրանց ընդունում են

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայացնում ենք «Նյու Յորք Թայմս» թերթում մարտի 14-ին հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Իվան Նեչեպուրենկոն

Ռուսները, փախչելով իրենց երկրից եւ նրա մղած պատերազմից, արագ վերափոխեցին Վրաստանի եւ Հայաստանի նման երկրների հասարակությունների կյանքը:

ԵՐԵՎԱՆ, Հայաստան. – Հեշտ կլինի «Տուֆը» շփոթել Ռուսաստանում ինչ-որ տեղ գտնվող մոդայիկ ակումբի հետ: Այնտեղ նվագում է մեդիտատիվ անկախ խումբը, մոսկվացիների ընտանիքը տնական կոսմետիկա է վաճառում, իսկ Սանկտ Պետերբուրգից եկած տատու-վարպետը դաջվածք է անում ինչ-որ մեկի ձեռքին:

Մինչդեռ «Տուֆը» գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում: Այն ստեղծվել է Ուկրաինա ռուսական ներխուժման եւ դրան հաջորդած ռուսների արտագաղթի (նրանցից շատերը դեռ շոկի մեջ են) հետեւանքով: «Այստեղ դու հասկանում ես, որ մենակ չես»,- ասում է 26-ամյա Տատյանա Ռասպոպովան Ռուսաստանից, որն օգնել է ակումբի ստեղծմանը:

Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր պատմություն ունեն, բայց  մարդկանց հոսքն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում վերափոխեց այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Երեւանը՝ Հայաստանի մայրաքաղաքը եւ Թբիլիսին՝ Վրաստանի մայրաքաղաքը:
-Երեւանը գրեթե անճանաչելի է,- ասում է տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետ, 33-ամյա Րաֆֆի Էլիոթը:

Միշտ չէ, որ հեշտ է ստացվում: Ռուսները նպաստեցին տեղական տնտեսություններին. Թբիլիսիում այժմ անցկացվում են շների ջրաբուժության առաջին դասընթացները, սակայն բարձրացրել են նաեւ ապրուստի ծախսերը:
Եվ պատերազմը ստվեր է նետում ամեն ինչի վրա, նույնիսկ՝ Թբիլիսիի «Դասթ» տեխնո պարային ակումբի, որը խմբերից մեկի երաժշտությունը նկարագրում է որպես «սարսափելի պատերազմն ավարտելու ջանքեր»:

Sիկին Ռասպոպովան ասում է, որ «Տուֆի» գաղափարը ոչ թե իր հայրենիքը կրկնօրինակելն էր, այլ տեղացիների հետ կապեր հաստատելը: «Մեր նպատակը,- ասում է նա,- միավորվելն է»:
Երբեմն վերաբնակիչները վերստին հայտնագործում են իրենց նոր համայնքները, երբեմն էլ նորից հայտնագործում են իրենց:

 Դմիտրի Սորոկինը Թբիլիսիի իր սրճարանի առջեւ

Պավել Սոկոլովը ջրաբուժությամբ է զբաղվում, որպեսզի օգնի շներին հաղթահարել վնասվածքները, բայց իր հայրենի Մոսկվայում նա մարքեթինգի մասնագետ էր: Նրա խոսքով՝ նոր կյանքին հարմարվելը դժվար էր, բայց ի վերջո դա վստահություն հաղորդեց իրեն: «Մենք հասկացանք, որ մենք բանիմաց մարդիկ ենք եւ սովից չենք մեռնի»,- ասում է պարոն Սոկոլովը:

Մյուսները ժամանել են իրենց աշխատանքային գործիքներով: Երկու գործընկերներ Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի են եկել թատերական պարագաներով լի ճամպրուկներով եւ որոշել են փոքրիկ տիկնիկային թատրոն բացել երեխաների համար: Նրանք այն անվանել են «Իշայծյամ եւ լուսատտիկ»: «Միակ բանը, որ մենք կարող ենք անել կյանքի այս փուլում՝ թատրոնն է»,- ասում է 31-ամյա Դաշա Նիկիտինան:

32-ամյա մոսկվացի դերձակ Դմիտրի Չեռնիկովը Թբիլիսիում սրահ է բացել, որտեղ պատվերով կոստյումներ է կարում: «Մոսկվայում ես զրոյից եմ սկսել,- ասում է նա:- Մտածեցի, որ նույնը կարող եմ անել այստեղ»:

Ընդարձակվող ռուսական ներկայությունը նյարդայնացնում է որոշ տեղացիների, հատկապես Վրաստանում, որը 2008 թվականին սեփական պատերազմն է մղել Ռուսաստանի հետ: Թբիլիսիում ոմանք դուրս են գալիս Օտխիի կերամիկայի գործարանից, երբ տեսնում են ուկրաինացիների, որոնք աշխատում են ռուսների հետ կողք կողքի:

«Մենք կարծում ենք, որ մեր առաքելությունն է՝ ընդլայնել մարդկանց աշխարհայացքը»,- ասում է 37-ամյա Վլադա Օռլովան՝ համահիմնադիրներից մեկը:

Շատ ռուսաստանցիներ, գիտակցելով, որ իրենք գերզգայուն պայմաններում են, փորձում են զգուշորեն գործել: Նրանք իրենց զուսպ են պահում եւ իրենց նպաստն են բերում տեղական համայնքներին՝ նոր ծառայություններ առաջարկելով եւ զբաղվելով կամավորական աշխատանքով:

Երեւանում 36-ամյա Նատալյա Երմաչենկոն բացեց օստեոպաթիայի դպրոց, որտեղ սովորում են հիմնականում Ռուսաստանից տեղափոխված եւ նոր մասնագիտության կարիք ունեցող մարդիկ:
Ոմանք փորձում են փոխհատուցել Ուկրաինայի դեմ իրենց հայրենիքի սանձազերծած հարձակումը:

Այն բանից հետո, երբ Միխայիլ Կոնդրատեւը եղբոր՝ Ալեքսեյի հետ Մոսկվայից ժամանեց Թբիլիսի, նրանք այցելեցին ուկրաինացի երեխաների մանկապարտեզ եւ խիստ զարմացան խաղալիքների բացակայությունից: Եղբայրները որոշեցին փայտից քանդակել փոքրիկ գյուղեր՝ փոքրիկ ծառեր, ցանկապատեր, տներ, որպեսզի օգնեն երեխաներին իրենց տանը զգալ: Ի վերջո, բնակատեղիի փոփոխությունը մի զգացողություն է, որը նրանք լավ գիտեն: «Ասես նոր կյանք է սկսվել, կրկին երեխա ես»,- պատմում է 34-ամյա Կոնդրատեւը:

Մյուսները նետվել են բնապահպանական գործունեության եւ այլ տեղական գործերի մեջ:
Որոշ ռուսներ աշխատում են իրենց նոր հարեւաններին հասկացնել, որ իրենց երկրի վարած պատերազմն իրենցը չէ: Նրանց հայրենիքում արգելված է բողոքել ներխուժման դեմ, այժմ նրանք երբեմն ցուցապաստառներով են հանդես գալիս իրենց ընդունած երկրներում տեղի ունեցող հակապատերազմական ցույցերի ժամանակ:

Երեւանում մոսկվացի ռեստորատորները ուկրաինացի փախստականների համար գումար են հավաքել վերականգնված առանձնատան միջոցով, որը նրանք անվանում են Էսթետիկ ուրախությունների դեսպանություն: Մոդայիկ վայրն առաջարկում է ներգաղթի թեմատիկայով կոկտեյլներ, վինտաժ հագուստի խանութ եւ արեւային լոգանք ընդունելու բակ:

Այդուհանդերձ, հազվադեպ չեն դժգոհությունները նորեկներից: Ըստ որոշ գնահատականների, Թբիլիսիում միջին ռուսաստանյան ընտանիքը վեց անգամ ավելի շատ դրամ է վաստակում, քան միջին ընտանիքը Վրաստանում: Զայրույթի մասին վկայում են գրաֆիտիները:

Որոշ ռուսներ, սակայն, հիացած են իրենց հանդեպ ցուցաբերված ջերմությամբ:

Դմիտրի Սորոկինը Թբիլիսի է եկել սահմանափակ միջոցներով՝ ունենալով սոսկ ռեստորան բացելու գաղափար: Վարձատուն նրան նվիրել է սառնարան եւ երեք մետաղական սեղան, իսկ հարեւանը՝ պրոֆեսիոնալ բլենդեր: Դա բավական էր «Aut Vera» փողոցային փոքրիկ սրճարանը բացելու համար, որտեղ վաճառվում է հումուս եւ ֆալաֆել: «Ես երբեք այնքան օգնություն չեմ ստացել, որքան այստեղ,- ասում է 38-ամյա պարոն Սորոկինը:- Ես ավելի հյուրընկալ վայր չեմ տեսել»:

Արտագաղթածներից շատերը ռուսական հասարակության ամենաձեռներեց շերտերից են: Նրանք միլիոնավոր դոլարներ են ներդրել իրենց նոր հարազատ քաղաքներում՝ լցնելով սրճարաններն ու բարերը. դրանցից մի քանիսն ունեն մատուցողներ, որոնք այլեւս չեն խոսում հայերեն կամ վրացերեն, այլ միայն ռուսերեն:

«Այս մարդկանցից շատերը մեկ գիշերվա ընթացքում են տեղափոխվել եւ փորձում են վերստեղծել այն, ինչ կորցրել են»,- ասում է բարձր տեխնոլոգիական մասնագետ պարոն Էլիոթը:
Բայց ոմանք, ինչպես Պավել Ա. Յասկովը, լքեցին Ռուսաստանը ոչ սոսկ երկրից դուրս գնալու ցանկությամբ: Նա Երեւան ժամանեց անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռուսական բանակի մեծ զորակոչի մասին:

Ծնունդով մերձմոսկովյան մի փոքրիկ քաղաքից՝ պարոն Յասկովը եկավ ուսապարկով եւ քնապարկով, ու պատրաստ էր իր առաջին գիշերներն անցկացնել այգում: Շուտով նա աշխատանք գտավ արագ սննդի կրպակում եւ բնակարան վարձեց իր նման այլ ռուսների հետ:
Հայրենի Ռուսաստանում 22-ամյա Վյաչեսլավ Պոտապենկոն աշխատում էր կինոարտադրական ընկերությունում՝ որպես ռեժիսորի օգնական: Հիմա Երեւանում նա իր ապրուստն է վաստակում սննդի առաքումներով:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Ռուս կամավորները Երեւանում աղբ են հավաքում 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերգեյ Գրիգորյանց (1941-2023)

Հաջորդ գրառումը

Աշխարհաքաղաքական փոփոխություններ ու սովորական թռիչք

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհաքաղաքական փոփոխություններ ու սովորական թռիչք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական